Ծրարի վրա մատիտով գրված է. «Նամակի մեջ կա ոտանավոր»: Խոսքը «Այս հին ու նոր գրքերի վրա կորացած» բանաստեղծության մասին է։
1 Ռոման Ֆեոդորովիչ Բրանդտ (1853—1920) — լեզվաբան, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր:
2 Dolce far niente— լատիներեն է, նշանակում է՝ հաճելի անգործություն։
3 Չկարողացանք պարզել, թե ով է:
4 Մրցանակը տրվել էր «Պատկերներ»-ի ֆրանսիական թարգմանությանը։ «Հորիզոն»-ում (1913, № 165, 27 հուլիսի) Ա. Հովհաննիսյանը գրում էր, թե Ահարոնյանը իր «Պատկերներ»-ով «հարստացրել է ֆրանսիական գրականությունը»։ Այս կարգի չափազանցությունները քննադատելով, Ցոլակ Խանզադյանը հետագայում պնդում է («Գրական Սերվիլիզմ» — «Բաքվի Ձայն», 1913, № 19, 24 օգոստոսի), որ ինքը մնում է «Ավետես Ահարոնյան» հոդվածում հայտնած իր կարծիքին։
5 Խոսքը «Նոր հոսանք», «Բաքվի Ձայն» և «Հորիզոն» պարբերականների մասին է։
6 Ցոլակ Խանզադյանը «Բաքվի Ձայն» օրաթերթի հիմնադիրներից ու «ղեկավարներից» էր։
7 Նկատի ունի «Բաքվի Ձայն»-ի 1913 թվականի № 91-ում (12 մայիսի) տպագրված «Մթնշաղի մղձավանջը» հողվածը (անստորագիր է, բայց Ցոլակ Խանզադյանինն է)։ Տերյանի «Մթնշաղի անուրջներ»-ը, գրում է Խանզադյանը, «մի եզերագիծ դարձավ, որից այս կողմ մեր լիրիկան «տերյանական» է։
Տերյանի ազդեցությունը ուղղակի օրհասական է։ Եթե մի ժամանակ մեր գրականության մեջ ոճն ու ձևը արհամարհված էին, այժմ սկսվեց հակառակ երևույթ։ Այնքան հզոր է Տերյանի ինքնատիպար ոճի ազդեցությունը, որ վեջին տարիներս հայ սկսնակ բանաստեղծների գրվածքների մեջ բացի ձևից և ոճից ոչինչ չի գտնվում՝ ամենաչնչին բացառություններով։ Մարդիկ գրում են, «երգումդ, ոգևորվում, բայց ոչինչ չի դուրս գալիս։
Բանաստեղծությունը գրականական ուղղություն է ստացել: Ապրումները կյանքից չեն առնվում, այլ Տերյանի այս կամ այն տողից։ Եվ ցավալին այն է, որ սկսնակների մեջ կան շնորհալի ուժեր, որոնք, սակայն, չեն կարողանում դուրս գալ Տերյանի տաղանդի ծանրության տակից։ Եվ այնտեղ, որտեղ նախատիպը իր բնական ապրումների արտահայտության հուզիչ, հաղորդիչ ձևով հմայում է ձեզ, — նրա երիտասարդ հետևողները գեղեցիկ վարժություններով են զբաղված»։ Ցույց տալով, թե գրականության համար որքան վտանգավոր են միօրինակությունն ու էպիգոնությունը, Խանզադյանը շարունակում է. «Բավական է, երիտասարդ պարոննե՛ր, հանգիստ թողեք ձեր տաղանդավոր ուսուցչին։ Փառք Աստծո, այս մի քանի տարվա ընթացքում դուք գեղեցիկ լեզվի տիրապետեցիք, ձեռք բերիք այնպիսի լավ տեխնիկա, որ եթե, իրոք, նոր բան ունեք ասելու աշխարհին, լեզուներդ չի կապվիլ: