Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուղարկելով մեզ նամակի պատճենը, պրոֆեսոր Հ. Կուսիկյանը պրել է. «Այս նամակը գրված է Կ. Կուսիկյանին 1912 թվին»։ Մենք, կասկածելով թվագրությանը, խնդրեցինք նորից ստուգել այնг Պատասխան նամակում Հ. Կուսիկյանը կրկնում է նույնը, մեզ թողնելով ստուգել փաստերը։ Մենք կարծում ենք այս նամակը գրված է 1913 թվականի հոկտեմբերին* Ահա մեգ այգ համոզմանը բերող փաստերը. Ա) նամակը գրված է Պետերբուրգից, իսկ Տերյանը Պետերբուրգ գնաց սովորելու 1913 թ. սեպտեմբերի վերջերին։ Բ) Տերյանը Կ. Կուսիկյանին գրում է, թե 50 ռ. թոշակ են նշանակել, որ մյուս ամսվանից պետք է ստանա։ 1913 թ. նո¬ յեմբերի 14-ին Տերյանը գրել է Տ. Խանզագյանին, թե թոշակը պետք է ստանա նոյեմբերի 20-ից։ Եթե «մյուս»-ը նոյեմբերն է, ուրեմն գրել է 1913 թ. հոկտեմբերին։ Գ) Կ. Կուսիկյանին գրում է, թե մ տա դիր է Սու- սաննային բերել բժիշկներին ցույց տալ և աշխատել նրա համար մի պաշտոն գտնել։ Գրեթե նույնը ասված է և Տ. Խանզագյանին գրած 1913 թ. հոկտեմբերի 17֊ի նամակում։ Վ. Հաըությունյան-Խանզաղյա- նին նույն օրը գրած նամակում ևս Տերյանն ասում է, որ նոր է եկել և Սուսաննային դեռ չի բերել։ Դ) Կ. Կուսիկյանին գրած նամակում ասում է Օնիկն այստեղ է, նույնը կա նաև Վ. Հարությունյան ֊Խանզագ¬ յանին գրած 1913 թ. հոկտեմբերի 17֊ի նամակում։ Ե) 1913 թ. հոկտեմ¬ բերի 17-ին Ց. Խանզագյանին ուղարկած նամակում գրում է, թե երեք շաբաթ է Պետերբուրգ եմ, նույն վիճակն է նկարագրված նաև Կուսիկ- յանին գրած նամակում։ Զ) Կ. Կուսիկյանին գրած նամակում նշված հասցեն ( «Պ ետրոսակերտ», Պետերբուրգի Կողմ, Մեծ պրոսպեկտ, տուն 17, բնակարան 34։ Петербург, Петерб. Сторона, Б. проспект, Д. 17, КВ. 34) Տերյանինն է սկսած 1913 թ. հոկտեմբերից։

1 «Սուրբ քո և պարանոց իմ» — կազմված է ըստ Եղիշեի «Վասն Վարդա¬ նա յ և հայոց պատերազմին» գրքի «Սուր քո' և պարանոցք մերս արտա¬ հայտության։ 2 Հայերենին տրված այս գնահատականը մի քանի անգամ է հանդի¬ պում Տերյանի մոտ։ «Եվ հնչում է, որպես աղոթք արքայական քո լե¬ զուն»,— ասված է «Մի՞թե վերջին պոետն եմ ես» բանաստեղծության մեջ։ 3 Բարոս — բար> տե'ս №64 նամակի 1-ին ծանոթագրությունը։ 4 «Московский дворянский клуб» — գտնվում էր այժմյան «ДОМ Союзов»/' վերն ահարկում։ Կ. Կուսիկյանը որպես անգամ այգ ակում - բի, հետը տանում էր Վ. Տերյանին, Պ. Մ ա կին ց յանին և ուրիշներին։ 5 Петеровские ворота֊ի մոտ, այժմ գեռ կանգուն տան մեջ, կար թեյա¬ րան, որտեղ հավաքվում էին ուսանողները։ 6 1912 թ. նշվել են հայ տառերի գյուտի 1500-ամյա և հայ տպագրու¬ թյան 400-ամյա հոբելյանները, Կ. Կուսիկյանը Օշականում ճառ է ասել և այնքան լավ, որ կաթողիկոս Գևորգ V~ը նրան հյուրերի ներկայու¬ թյամբ անվանել է «Կարապետ Ոսկեբերան»։

                  397