Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սպասածի դարձել էր քննվողի լիակատար հաղթանակ, վերածվեց երկարատև զրույցի, որից ես այն համոզմանը եկա, որ գործ ունեմ հրաշալի նյութի հետ՝ ստեղծագործող գիտական աշխատող ստանալու համար։ «Պրոֆեսոր, — նկատեց Տերյանը զրույցի վերջում, — ես քննության եկա, որպեսզի ինքս համոզվեի իմ հաջողություններին, և, գուցե, ձեզ էլ համոզելու, որ այստեղ եկել եմ իսկապես սովորելու համար»:

Տպագրվում է ըստ «Չորսհատորյակի» 4-րդ հատորի ծանոթագրություններում բերված տեքստի («Ահա թե ինչ է գրում այդ դասախոսության առթիվ իր ընկերներից մեկին Վ. Տերյանը»,— ասում է ծանոթագրողը և բերում նամակը' հավանորեն հատվածը)։ Թվագրվում է ըստ բովանդակության։

1 Խոսքը «Հայ գրականության գալիք օրը» դասախոսության մասին է, որ Տերյանը կարդացել է 1914 թ. ապրիլի 30-ին Թիֆլիսի Երաժշտական ընկերության դահլիճում (հանգամանորեն տես այս հրատարակության 3-րդ հատոր, էջ 348 — 354)։

2 «Անցյալ օրերը Վահանը մոտս էր,— գրել է Հովհ. Թումանյանը 1914 թ. ապրիլին։ — Գնաց Ախալքալաք։ Գալու է և դասախոսություն է կարդալու լեզվի մասին» (Երկերի ժողովածու, 5-րդ հատոր, էջ 399)։ Թումանյանը ոչ միայն հետաքրքրվել է, այլև մտահոգվել զեկուցման հաջողությամբ։ Նա Տերյանին առաջարկել է դասախոսությունը կարդալ Հայ գրողների ընկերության համար։ Տերյանը չի համաձայնվել՝ հավանորեն չի ցանկացել ավելի մեծ լսարանի համար նախատեսված զեկուցումը կարդալ փոքր՝ գրական լսարանում։ Կա նաև այլ պատճառ — դեռ թարմ էին Հայ գրողների Կովկասյան ընկերության 20-րդ երեկույթում (1913 թ. նոյեմբերի 28-ին) Վ. Ահարոնյանի բանախոսության և Մ. Մատենճյանի ելույթի («Հորիզոն», 1913, № 270. «Կովկասի լրաբեր», 1913, № 271) պատճառած դառնությունները։

Տպագրվում է ըստ «Սովետական գրականություն» ամսագրի 1973 թ. № 2-ում հրատարակված տեքստի։

1 Այդ նամակը չի գտնվել։

2 Некто не в серой — Լ. Անդրեևի «Մարդու կյանքը» պիեսում մոխրագույն շորեր հագած ոմնի մասին է խոսքը։

3 Կ. Միքայելյանը և Պ. Մակինցյանը ծնվել են Ագուլիսում։ Տերյանն այդ է ակնարկում։

4 Տես № 74 նամակի 3-րդ ծանոթագրությունը։