Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ֆիլոլոգիայի առաջ ոչ միայն քրտնաջան որոնումներով, այլև հատկապես հանճարեղ կռահումներով, փայլուն ընդհանրացումներով, գիտական հարցերի այնպիսի լայն դրումով, որը հարազատեցնում է գիտնականներին բանաստեղծների ու փիյիսոփաների հետ։ Եվ ակադեմիկոս Մառը հիրավի բանաստեղծ է, քանի որ նա ստեղծագործում է ոչ թե ընդհանրացումների մեռյալ ֆորմուլաներ, ոչ թե տրամաբանական առաջադրությունների և եզրակացությունների չոր ու ցամաք մի կառուցում, այլ պատմության կենդանի շենքը, պատմության, որը շնչում է անցյայ դարերի և մեռած ժողովուրդների շարժմամբ և կյանքի ուժով»։

7 Հոդվածը չի պահպանվել։

87

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի»

Հրապարակվում է Անթառամ Միսկարյանի կրճատումներով։ Նամակի բնագիրը Դ. Մ. Միսկարյանն ինձ տվել է «Неизданные письма» գրքի լույս տեսնելուց հետո։

1 «Մեր խորհրդավոր միությունը» — Մ. Յու. Լերմոնտովի «Դաշինք» բանաստեղծության երկրորդ տողն է։

2 Տերյանն այդ ժամանակ սովորում էր Պետրոգրադի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետում, որտեղ ուսումնասիրում էր նաև վրացերեն։ Այդ մասին ակադեմիկոս Ն. Յա. Մառը «Իմ ունկնդիր Տերյանի հիշատակին» հոդվածում («Литературное Закавказье», 1935,№ 2, էջ 93— 99) գրում էր. «Տերյանն ինձ մոտ սկսեց պարապել ոչ որպես երիտասարդ ուսանող, այլ իբրև վետերան, որն ունկնդրել էր Մոսկվայի համալսարանի պատմության ֆակուլտետի դասընթացը, ընդ որում նաև Լազարյան ճեմարանի նախկին սան էր։ Բացահայտ հետաքրքրությամբ անցնելով վրացերենի քերականության ուսումնասիրությանը, և դեպի այդ լեզվի յուրահատուկ քերականությունն ունեցած խոր հետաքրքրության և դրա տեսական հիմքերի անբասիր ըմբռնման` ուսուցչին հուսադրող մի շարք վառ ապացույցներ տալով, Տերյանր շուտով սկսեց դասախոսությունները բաց թողնել: Խրոնիկ հիվանդագին վիճակը քիչ չէր նպաստում այն բանին, որ ընդհատումները դառնային սովորական։ Վրա հասավ մի երկարատև ընդմիջում, որը հիմք էր տալիս ենթադրելու, որ իմ նոր ուսանողը դուրս է մնացել։ Դա ամառային արձակուրդներին նախորդող շրջանում էր, երբ արևելյան լեզուների նախկին ֆակուլտետում ստուգողական քննություններ էին անցկացվում։ Վրացերենի քննությանը համարձակ ներկայացավ Տերյանը, առավել ևս շփոթեցնելով ինձ իր հայտնվելով, քանի որ նա իրավունք ուներ այդ առարկայի քննությունը մի տարով էլ հետաձգելու։ Նա պահանջում էր գիտելիքների ստուգում, որը կանխագուշակում էր լիակատար անհաջողություն, եթե նկատի ունենանք նրա հաճախումները։ Այդպես էր թվում ինձ: Քննությունը, որ հակառակ իմ