Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տերյանը և ունկնդիրներից մի քանիսը անմիջապես լեգալ թերթերից մեկում հրապարակեցին «նամակ խմբագրության», որտեղ նշավակվեցին հին ռենեգատի անբարեխիղճ պրիոմը»:

Հուշերի մեջ սպրդել է երկու մասնակի սխալ.

ա) Տերյանը չի ստորագրել «նամակի խմբագրության»-ը և հայտնի չէ` ներկա՞ է եղել գասախոսոլթյանր, թե՞ ոչ։

բ) Հոդվածի տակ ստորագրված է ոչ թե «Վ. Տ.», այլ «V»։

9 Կայծունի — Արշակ Թումանյան։ Տե՛ս № 83 նամակի 6-րդ ծանոթա¬գրությունը։

10 նկատի ունի «Մշակ»-֊ի 1915 թ. № 3-ի (6 հունվարի) «Նվեր մեր տրուբադուրներին» հոդվածը։

11 Ստեփանոս նախավկան—Ստեփանոս Մամիկոնյանը։ Տերյանը կատակով է ասում` ակնարկելով կրոնական ավանդությունը, որ ասում է. Ստեփանոս Նախասարկավագը եղավ քրիստոնեության աոաջին վկան (նահատակը) ։

104

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, SՖ»)։

1 Կատակով է ասված։

2 Տե՛ս № 64 նամակի 2-դ ծանոթագրությունը։

3 Կնոջը՝ Սուսաննային։

105

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ փոստային կնիքի։

1 Խոսքը լոմբարդի անդորրագրերին է վերաբերվում, որոնցով (տոկոսները մուծելուց հետո) պետք էր ետ ստանալ պահ տված իրերը։

2 Շուրա— Սուսաննա Տերյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սերգեևիչը։

106

Տպագրվում է ըստ «Սովետական գրականություն» ամսագրի 1973 թ. № 2-ում հրատարակված տեքստի։

1 Այդպիսի գրադարանի հրատարակությունը հնարավոր չի եղել իրականացնել

2 «Современный МИР»-ում (1915, №1) տպագրվել էին Կ. Միքայելյանի «Свадьба моего дяди», «Вартаново побоище» և «Последние волны» պատմվածքները Պ. Մակինցյանի թարգմանությամբ: «Современный мир»-ը գրական, գիտական և քաղաքական ամսագիր էր, որ հրատարակվում էր Պետերբուրգում 1906—1918 թթ.։