107
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ):
Թվագրվում է ըստ բովանդակության,
1 Տե՛ս № 105 նամակի 1-ին ծանոթագրությունը:
2 Տոնի-զատիկի:
108
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։
Նամակը թվագրել է Անթառամ Միսկարյանը, ըստ երևույթին ծրարի վրայի փոստային կնիքների հիման վրա. ծրարը չի պահպանվել:
109
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ բովանդակության։
1, 3 երրորդություն — տե՛ս № 65 նամակի 2-րդ ծանոթագրությունը:
2 Լերմոնտովի «И скучно и грустно» բանաստեղծության առաջին տողի (И скучно и грустно! — и некому руку подать) երկրորդ կեսն է։
4 Նամակի վերջին երկու պարբերությունը ուրիշ նամակից է (արխիվում կցված են այս նամակին)։ Մենք դրանք դուրս ենք թողնում:
110
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ): Թվագրվում է ըստ բովանդակության:
1 Խոսքը Ավետիք Եզեկյանի «Նվեր մեր տրուբադուրներին» հոդվածի մասին է, որ տպագրվել էր «Մշակ»-ի 1915 թվականի № 3-ում (6 հունվարի)։ Հոդվածում Եզեկյանը խոսում է նաև թերթի 1-ին համարում տպագրված բանաստեղծությունների (Տերյանի, Ծատուրյանի և Հայկունու) մասին։
2 Խոսքը «Երկիր Նաիրի» շարքի մամուլում տպագրված բանաստեղծությունների մասին է։
3 Երդվյալի օգնական (տե՛ս № 65 նամակի 4-րդ ծանոթագրությունը)։
4 Տե՛ս № 101 նամակի 1-ին ծանոթագրությունը։