Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի՞նչ պետք է գրեր Տերյանը՝ պոե՞մ, թե՞ վեպ (մենք կարծում ենք պոեմ), մի բան, սակայն, պարզ է՝ այս ամենը սոսկ հղացումից շատ է հեռու, այսպիսի մանրակրկիտ աշխատանքը, անշուշտ, մեծ կտավի գործի համար էր։

Պահպանվել է մի վկայություն։ «Ես լսել էի, — գրում է Ստեփան Զորյանը, — որ նա (Տերյանը—Վ. Պ.) մի պոեմ է սկսել Վանի հերոսական պաշտպանության նվիրված, ու մի օր հետաքրքրվեցի, թե ի՞նչ վիճակում է այդ պոեմը։ Նա ժպտաց և հայտնեց, որ, այո, այդպիսի փորձ արավ, բայց բան դուրս չեկավ։

—«Она что-то не вытанцовывалась у меня...» (Ստեփան Զորյան, Հուշերի գիրք, Երևան, 1958, էջ 206—207)։

Գուցե մի հրաշքով գտնվեն այդ «դուրս չեկած», խստապահանջ արվեստագետին չբավարարած պոեմի հատվածները, չէ՞ որ «վեպերից» ևս ոչինչ չի հասել մեզ, թեև դեռ 1907 թվականին Տերյանն ասել է, որ արդեն 100 էջ գրել է։

9 «Գիր» — գրախանութ Թիֆլիսում։

124

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ բովանդակության։

1 Տե՛ս № 120 նամակի 4-րդ ծանոթագրությունը։

125

Տպագրվում է ըստ Թումանյանների մոտ եղած ինքնագրի։

Թվագրվում է ըստ բովանդակության։

1 «Աշխատանք»— գրական-հասարակական-քաղաքական թերթ, հրատարակվում էր Երևանում (1915 (6) —1919)։

2 Խոսքը «Сборная армянской литературы» գրքի մասին է։

3 Խոսքը «Поэзия Армении» ժողովածուի մասին է։

4 Տե՛ս № 120 նամակի 4-րդ ծանոթագրությունը։

5 «Հայկական գրադարան» մատենաշար չի հրատարակվել։

6 Տե՛ս № 123 նամակի 5-րդ և 6-րդ ծանոթագրությունները։

126

Տպագրվում է ըստ ինքնագրի լուսանկար պատճենի։

1 Սեպտեմբերի սկզբին Գորկու հրավերով Տերյանը գնացել է Մուստա-Միակի՝ Գորկու մոտ։ Այդ մասին հետաքրքրական տեղեկություններ է հաղորդում Դմիտրի Սեմյոնովսկին իր «Алексей Максимович Горький. Письма и встречи» գրքում (2-րդ հրատարակություն, 1940, էջ 42 — 47)։ Նա