Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ևս տպագրվեց հայտարարությունը (№ 126)։

2 Այո՛, խոսքը Վան գնալու մասին է (տե՛ս նաև № 147 նամակը)։

3 Խոսքը Պողոս Մակինցյանի «Գրական մանրունքներ» հողվածաշարի մասին է (տե՛ս № 141 նամակի 1-ին ծանոթագրությունը)։

4 Խոսքը Շիրվանզադեի «Մի նոր գիրք» հոդվածի մասին է («Մշակ», 1916, № 119, 1 հունիսի ), որի մեջ բարձր գնահատելով ժողովածուն, նա հատկապես նշում է, որ «Ժողովածուի կազմման մեջ մեծ մասնակցություն է ունեցել մեր համակրելի բանաստեղծ Վահան Տերյանը, որի թարգմանությունները կարող եմ ասել ոչ միայն հարազատ են, այլև գեղեցիկ ու գրեթե հիանալի»։

5 Խոսքը «Գործ» ամսագրի մասին է, որ սկսեց հրատարակվել 1917 թվականից։

147

Տպագրվում է ըստ ինքնագրի լուսանկար պատճենի (ինքնագիրը պահվում է Լենինգրադում, Վալերի Յակովլևիչ Բրյուսովի արխիվում)։

Թվագրվում է ըստ փոստային կնիքի։

1 Տե՛ս № 143 նամակի 6-րդ և 8-րդ ծանոթագրությունները։

2 «Ваану Тэриану с любовью к его творчеству, дружески Валерий Брюсов, 1916».

ԳԱԹ Տերյանի ֆոնդում (գործ № 284) պահվում է նաև Բրյուսովի 1915 թվականի հրատարակված «Избранные стихи» գրքի մի օրինակ հետևյալ մակագրությամբ. «Ваану Сухмевичу (Սուքիասի —Վ. Պ.) Териану дружески на память о встречах. Валерий Брюсов, 1915».

3 Իոաննա Մատվեևնա Բրյուսովա։

4 Խոսքը Պողոս Մակինցյանի 1916 թվականի Վան գնալու մասին է։

148

Տպագրվում է ըստ Թումանյանների մոտ եղած ինքնագրի։

Թվագրվում է ըստ բովանդակության։

Առաջին անգամ տպագրվել է «Նոր ուղի» ամսագրում (1931, 4)՝ կրճատումներով։

1 Տե՛ս № 144 նամակի 2-րդ ծանոթագրությունը։

2 «Семь цветов радуги» (Մոսկվա, 1916)։

3 Այդ նամակում («Հորիզոն», 1916, № 126, 8 հունիսի) Ա. Ահարոնյանը գրում է, թե իր «Մայրեր»-ի թարգմանությունը (տպագրված «С6орник армянской литературы» գրքում) կրճատված է, «անողորմաբար այլանդակված և կեղծված»։ Նա «Մայրեր»-ի այդ հրատարակությունը համարում է «ապոկրիֆ» և հրաժարվում է նրանից։ Ահարոնյանը միաժամանակ գրում է, թե իր երկերը թարգմանելու և հրատարակելու թույլտվություն չի վերցված իրենից։

28 Վահան Տերյան, հատոր IV