Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4 Նամակում Ահարոնյանը գրել էր, թե Մաքսիմ Գորկին (ժողովածուի խմբագիրը) «անգիտակ և անմասն» է «Մայրեր»-ի թարգմանության ու տպագրության հետ կատարված «անիրավության»:

5 1912 թվականին լույս տեսավ Ա. Ահարոնյանի պատմվածքների ժողովածուն («Универсальная библиотека № 712, Книгоиздательство «Польза»^ Վ. Ահարոնյանի թարգմանությամբ։

4 Տե՛ս № 91 նամակի 4-րդ ծանոթագրությունը։ 7 Այդ պատասխանը (տե՛ս այս հրատարակության 3-րդ հատոր, էջ 140 — 142), ինչպես և շատ նամակներ, որ տպագրվում են այս հատորում, հիմնավորապես հերքում են Ահարոնյանի մեղադրանքները։

149

Տպագրվում է ըստ «Սովետական գրականություն» ամսագրի 1973 թվականի № 2-ում հրատարակված տեքստի:

1 Խոսքը Ա. Ահարոնյանի «Բաց նամակ»-ի մասին է (տե՛ս նախորդ նա¬մակի 3-րդ և 4-րդ ծանոթագրությունները)։

2 «Գարուն»-ի նոր գրքի հրատարակության համար։

3 «Поэзия Армении»-ն:

150

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։

1 Փոստային քարտ։ Տերյանի ձեռքով գրված է. «Մոսկվա, Մալայա Բրոննայա, տուն 20, բնակարան 22, ՆԲԲ, Անթառամ Մինաևնա Mile Միսկարովային:

2 Ձեր եղբայրը (Հովհաննիսյանը) — ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Աշոտ Գարեգինի Հովհաննիսյանը (1887—1972), Անթառամ և Մարթա Միսկարյանների հորաքրոջ տղան է։

151

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։

1 Փոստային քարտ։ Տերյանի ձեռքով գրված է. «Մոսկվա, Մալայա Բրոննայա, տուն 30, բնակարամ 22, ՆԲԲ Անթառամ Մինաևնա Mile Միսկարովային։

2 1916 թ. աշնանը Անթառամ Միսկարյանը գնացել է Պետերբուրգ, որտեղ ապրում էր Տերյանի ընտանիքում և նրա համար ֆրանսերենից տողացի ռուսերեն էր թարգմանում Բոդլերի ստեղծագործությունները։

152

Տպագրվում է ըստ ինքնագրի արտագրված պատճենի և առաջին անգամ:

1 «Գարուն»-ի նոր գրքի համար։

2 «Գարուն»-ի տպագրության համար (տե՛ս նաև № 149 նամակը)։