Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սուխումիի այսպես կոչված «բունտը», էլի դա չի կարող հիմք լինել Տերյանի «ռևոլյուցիոն գործունեությունը» 1917 թվականի հունվարից հաշվելու համար: Երկրորդ՝ ճիշտ չէ, թե «այդ ելույթի առիթը և մանրամասնությունները չեն արձանագրված»։ «Сухумская ловушка»-ում Տերյանը մանրամասնաբար շարադրել է հիվանդների դժգոհության ու բողոքի պատճառներն ու բնույթը, որ հեռավոր ձևով իսկ չի սահմանակցվում «ռևոլյուցիոն ելույթ»-ին։ Երրորդ՝ ոչ մի փաստ չկա հօգուտ այն պնդման, թե «հաստատված է (ո՞վ, ե՞րբ և որտե՞ղ է հաստատել — Վ. Պ.), որ դա ցարական կառավարության դեմ, թալանչիական պատերազմի դեմ ուղղված՝ վիրավոր ու հիվանդ զինվորների մի ելույթ է եղել»։ Որտեղի՞ց է վերցված այն միտքը, թե սանատորիայում բուժվողները եղել են «վիրավոր ու հիվանդ զինվորներ»։ Կոշկոյի հաստատությունը սանատորիա էր և ոչ վիրավոր զինվորների «լազարեթ» և հիվանդներն էլ (այդ թվում և Տերյանը) բուժվում էին թոքախտից։ Տերյանը այդպես էլ գրել է. «Մենք թոքախտով հիվանդներս» անում ենք հետևյալ «հայտարարությունը»։

176

Տպագրվում է ըստ Իսահակյանների մոտ եղած ինքնագրի։

Թվագրվում է ըստ բովանդակության։ Նամակի վրա Իսահակյանը գրել է (դժվար է ասել երբ). «Ստացած 1917 փետրվար— մարտ, Ժընև։ Ավետիք Իսահակյան»։

177

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ. ՏՖ)։

Թվագրվում է ըստ բովանդակության։

1 «Վերջին դեպքերը»—խոսքը փետրվարյան հեղափոխության մասին է:

2 «Գործ»-ի № 2-ում այդպիսի նյութ չկա։

3 Խոսքը «Գործ»-ի 1917 թվականի № 2-ում տպագրված «Իմաստուն Բիդիփայի արկածները» երկի մասին է: Թեև հեղինակը այն կոչել է «արևելյան մի պատմվածք», բայց Տերյանը «զրույց» է անվանում, ակնարկելով հեղինակի՝ այդ բառի հաճախ վերնագիր («Պարսկական զրույցներ», «Գրական զրույցներ») կամ ենթավերնագիր (օրինակները շատ են) դարձնելը։

5 Feci quod potui faciant meliora potentes — լատիներեն է, նշանակում է՝ ես արի այն ամենը, ինչ կարող էի, ավելի լավը թող անեն նրանք, ովքեր կարող են։

6 Ստեփան Մալխասյանց—«Մեծ վտանգի հանդեպ (հայ լեզվի գոյության հարցը)», «Գործ», 1917, № № 2, 3:

7 Տերյանը այդպիսի հոդված չի գրել։

8 Տե՛ս № 38 նամակի 3-րդ ծանոթագրությունը։

9 1917-ի ապրիլին կամ մայիսին ծնվել է Տերյանի երկրորդ երեխան, որն ապրել է կարճ՝ հավանորեն մինչև 1918-ի հունվար ամիսը: Այդ