երեխային են նվիրված Տերյանի «Իմ բալիկին» շարքը (տե՛ս այս հրատարակության 2-րդ հատոր, էջ 23—26 և 326 327)։
10 Մի քանի օր հետո Տերյանը մեկնել է Սուխումիից. «Մշակ»-ի 1917 թվականի № 72-ի (11 ապրիլի) «ներքին լուրեր» բաժնում գրված է. «Թիֆլի» վերադարձավ բանաստեղծ Վահան Տերյանը Սուխումից, ուր նա բժշկվում էր երկու ամսից ի վեր: Բանաստեղծի առողջական դրությունը լավ է և վանգը անցած կարելի է համարել»։
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ փոստային կնիքի։
1 Փետրվարյան հեղափոխությունը։
2 Խոսքը № 177 նամակի մասին է։
3 Իբրև իրավարան Ցոլակ Խանզադյանը կարող էր «պրակտիկա» ունենար
Տպագրվում է ըստ «Սովետական գրականություն» ամսագրի 1973 թվականի 2-ում հրատարակված տեքստի։
1 Այդ նամակը (որի մասին խոսք կա և № 181 նամակում) չի գտնվեր № 181 նամակից պարզվում է, որ Կարեն Միքայելյանը այն չի ստացել («Թիֆլիսից իմ ու Պողոսի միասին գրած նամակը»):
Տպագրվում է ըստ ինքնագրի մեքենագիր պատճենի և առաջին անգամ:
Թվագրվում է ըստ բովանդակության։ Մեքենագիր օրինակի վրա գրված է. «Բացիկը գրված է Վահան Տերյանի ձեռքով, անստորագիր և անթվակիր. ուղարկված է Թիֆլիսից 1917 թվականին։ Փոստային կնիքը աղոտ»։
1 Ավանսը «Պատերազմ և խաղաղություն» վեպի 3-րդ հատորի թարգմանության համար էր նախատեսված։
2 Այդ նամակը չի գտնվել։
3 Ինչպես հայտնի է, «Պատերազմ և խաղաղություն» վեպի թարգմանությունը հետագայում իրականացրեց Ստեփան Զորյանը։
Տպագրվում է ըստ «Սովետական գրականություն» ամսագրի 1973 թվականի 2-ում հրատարակված տեքստի։
1 Տե՛ս № 179 նամակի ծանոթագրությունը։
2 Նկատի ունի, որ Շնիցլերի «Երկերի ժողովածու»-ի 1-ին հատորում (1912) գրված էին նրա ոչ ամենանշանավոր գործերը։
3 Պանֆեռնի — Պանթեոն հրատարակչական ընկերության։
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։