Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
189

Տպագրվում է ըատ Պ. Մակինցյանի «Լենինը և հայկական հարցը» («Մարտակոչ», 1925, № 42, 20 փետրվարի) հոդվածում բերված տեքստի:

Թվագրվում է ըստ բովանդակության։

190

Տպագրվում է ըստ «Չորսհատորյակ»-ի 4-րդ հատորի ծանոթագրությունում բերված տեքստի (էջ 407)։

Թվագրվում է ըսա բովանդակության։

«...Զեկուցագիրն ու դեկրետի նախադիծը ներկայացնելիս,— գրում է Պ. Մակինցյանը,— ընկեր Տերյանը խոսակցություն է ունեցել ընկեր Ստալինի հետ։ Ահա թե ինչ է գրում այդ մասին իր նամակում» («Չորսհատորյակ», 4-րդ հատոր, էջ 407) և ապա հետևում է նամակից բերվածը։ Ուրեմն նամակը պետք է գրված լինի զեկուցագիրն ու դեկրետի նախագիծը ներկայացնելուց (1917 թվականի նոյեմբեր) հետո և ոչ ուշ քան դեկրետի ընդունելը (1917 թվականի դեկտեմբերի 29)։ «Տեսնենք ի՞նչ է լինելու»,— գրում է Տերյանը,— այսինքն դեկրետի նախագիծը ընդունվելու է, թե՞ ոչ։ Չնայած այո առարկություն չվերցնող փաստերին, «Վահան Տերյանի պետական գործունեությունը» (1956, էջ 161) ուսումնասիրության մեջ ասված է, թե «1918 թվականի վերջին Պ. Մակինցյանին ուղղած նամակում նա ոգևորված գրում է. «Պատրաստվում ենք Կալեդինի դեմ, պիտի ջախջախենք վերջնական կերպով» (քաղվածքում գրված է. «պատրաստվում ենք «կաղեդինի» դեմ և պիտի ջախջախենք վերջնական կերպիվ»)։ Վերև բերված փաստերից ակներև է, որ հիշյալ նամակը չի կարող գրված լինել «1918 թվականի վերջին»։ Գուցե ավելորդ չէ նաև «լրացուցիչ» մի փաստ՝ «1918 թվականի վերջին» ինչ կարիք կար Կալեդինի դեմ պատրաստվելու, երբ նա այլևս չկար (ինքնասպանություն էր գործել 1918 թվականի հունվարի 29-ին)։

Մեզ նաև անհայտ է, թե ինչի՞ հիման վրա է այդ նամակը «Պ. Մակինցյանին ուղղած» համարվում։ Մենք նույնպես անհավանական չենք համարում այդ, բայց որտե՞ղ են ենթադրությունը հաստատող փաստերը։

191

Տպագրվում է ըստ «Չորսհատորյակի» 4-րդ հատորի ծանոթագրություններում (էջ 409 — 410) և Պ. Մակինցյանի «Լենինը և Հայկական հարցը» հոդվածում («Մարտակոչ», 1925, № 42, 20 փետրվարի) բերված տեքստերի (հատվածի վերջին մասը չկա «Չորսհատորյակ»-ի 4-րդ հատորում)։

Թվագրվում է ըստ բովանդակության։

1 «Ղենին» է ասում անունները փոփոխելու իր սովորության համաձայն (Ալեքսանդր — Աղեքսանդր և այլն)։

29 Վահան Տերյան, հատոր IV