Տպագրվում է ըստ հեռագրի։ Առաջին անգամ տպագրվել է «Պրոլետար» թերթի 1937 թ. № 138-ում (18 հունիսի)։ Ահա այդ տեքստը ռուսերեն. «СерДСЧНО ГфИВСТСТВуЮ ВаС — СЛЭВНОГО, смелого, верного вождя демократии, горячо любимого правдивого писателя, гражданина и человека». Հեռագիրն ուղարկված է Մ. Գորկուն գրական գործունեության 25-ամյակի կապակցությամբ։
Տպագրվում է ըստ Պ. Մակինցյանի «Լենինը և Հայկական հարցը» («Մարտակոչ», 1925, №42, 20 փետրվարի) հոդվածում բերված տեքստի։ Թվագրվում է ըստ բովանդակության։
Մակինցյանը այս հատվածը և №189 նամակից քերված հատվածը համարում է միևնույն նամակից։ նա բերում է № 189 նամակի հատվածը և ավելացնում. «քանի որ մենք օդտագործեցինք Վահան Տերյանի նամակից մի կտոր... քաղենք մի քանի կտոր ևս, որոնք լուսաբանում են 1917 թվի վերջի և 1918 թվի սկզբի հետաքրքրական դեպքերն ու դեմքերը»։ Այստեղ սպրդել է երկու սխալ։ Ա) Բերված երկու հատվածները տարբեր նամակներից են։ Առաջին քաղվածը գրված է այն ժամանակ, երբ Տերյանին աոաջարկել են պաշտոն «Ազգային գործերի մինիստրության» և Արտաքին գործերի մինիստրության» մեջ և նա «ուզում» է «վերցնել առաջարկված պաշտոններից մեկն ու մեկը»։ Ինչ վերաբերում է երկրորդ հատվածին (№189), ապա այնտեղ շարադրվածից երևում է, որ Տերյանը Ազգությունների գործերի ժողկոմատում է աշխատում, ժողկոմին ներկայացրել է «ДоКЛаДНаЯ ЗЭПИСКЭ О Т'рецкой Армении»֊։», այդ առթիվ զրուցել է Լենին ի հետ։
Բ) ճիշտ չէ, թե այս և № 189 նամակները «լուսաբանում են» նաև «1918 թվի սկզբի հետաքրքրական դեպքերն ու դեմքերը»։ Այս նամակից պարզվում է, որ Տերյանը դեռ չի Լլ աշխա տում Ազգգործժողկոմատում։ Իսկ այդտեղ Տերյանը աշխատել սկսեց նոյեմբերի կեսերից։ Ուրեմն այս նամակը կարող է գրված ւինել նոյեմբերի կեսերին (ոչ շուտ, որովհետև Ազգգո րծժ ո ղկոմ ատ ը կազմակերպվեց 1917 թ. նոյեմբերի 8-ին)։ №189 նամակից նաև պարզվում է, որ Տերյանը «гДоКладная записка»-ն ներկայացրել է և դեռ «Ժողովրդական կոմիսարների» նիստում քննության չի առնվել։ Հայտնի է, որ Տերյանը այղ «Записка» ֊ն ներկայացրել է 1917 թ. նոյեմբերին, քննվել և ընդունվել է նույն թվականի դեկտեմբերի 29-ին։ Ուրեմն այն պետք է դրված յինի ոչ շուտ քան նոյեմբերը և ոչ ուշ քան դեկտեմբերի 29-ը։
Ուրեմն ոչ № 188, ոչ էլ № 189 նամակներում չի կարող լինել «1918 թվի սկզբի հետաքրքրական դեպքերի ու դեմ քերի» «լուսաբանում»։