Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թուրքահայերին, այնպես էլ ռուսահայերին վերաբերող բոլոր վիճակագրական տվյալները։ Այդ տվյալների բացակայությունը չափազանց դժվարացնում է աշխատանքը. դա առանձնապես պարզ զգացինք, օրինակ, Բրեստի բանակցությունների ժամանակ, երբ մենք ստիպված էինք հապճեպ կերպով անհրաժեշտ տեղեկություններ և տվյալներ հավաքել Հայկական հարցի մասին» (քաղվածքը բերում ենք ըստ Ս. Ալիխանյանի «Վահան Տերյանի պետական գործունեությունը» գրքի 1956, էջ 79)։ «Կովկասյան հայերի մասին վիճակագրական մանրամասն տվյալները», «Ամերիկայի, Եգիպտոսի և մյուս երկրների հայկական գաղութների մասին» վիճակագրական տվյալները, ինչպես և «Հայաստանի վերաբերյալ բոլոր լեզուներով հրատարակված գրքերի ցուցակը» այդ նպատակի համար էին անհրաժեշտ։

5 Ճիշտ անունը՝ Բաքվի Հայոց կուլտուրական միություն, հիմնվել է 1906 թվականին, գործել է մինչև 1917 թվականը։ Քարտեզը հրատարակվել է 1908 թվականին և կոչվել է «Карта Кавказского края с показанием густоты армянского населения (կովկասյան երկրամասի քարտեզ, որ ցույց է տալիս հայ ազգաբնակչության խտությունը)։

6 Խոսքը Բ. Իշխանյանի «Կովկասյան ժողովուրդների ազգաբնակչական կազմը, պրոֆեսիոնալ խմբավորումը և հասարակական շերտավորումը» գրքի մասին է (Թիֆլիս, 1914)։

7 Խոսքը «Գործ»-ի 1917 թվականի № 11 — 12-ի մասին է։ Տերյանին հավանորեն հետաքրքրում էին Բ. Իշխանյանի «Ժողովուրդների տերիտորիական բաժանումները Անդրկովկասում» և Դ. Ա.-ի (Դավիթ Անանուն) «Դարձյալ Անդրկովկասի վարչական բաժանումը» հոդվածները (վերջինը ինչ-որ չափով լրացնում է «Գործ»-ի № 9—10-ում տպագրված «Վարչական բաժանումը

Անդրկովկասում» հոդվածը)։

10 Տե՛ս նախորդ նամակի 5-րդ ծանոթագրությունը։

11 Լև Միքայելի Կարախանյան (1889—1937)— պրոֆեսիոնալ հեղափոխական, Սովետական Ռուսաստանի Արտգործժողկոմի տեղակալ, Բրեստ- Լիտովսկի բանակցությունների ժամանակ սովետական պատվիրակության քարտուղար։

12 Գաբրիելյանցը — Ս. Մ. Տեր-Գաբրիելյանը (1886—1937)— սովետական պետական և կուսակցական գործիչ։

196

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ բովանդակության։

1 Տերյանը վերադարձել էր 1918 թվականի հունվարի 25-ին «Հայկական հարցի մասին» նյութեր տանելու (տե՛ս № 195 նամակ-հեռագրի 4, 8, 9 ծանոթագրությունները)։

2 Լյասկա — Տերյանը այդպես է կոչում իր աղջկան։

3 Հավանորեն Բագրատ Բորյանի (1882—1938)— սովետական կուսակցական և պետական գործիչ, պատմաբան։