Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան, նամակներ» գրքի:

1 Քանի որ այդ նամակում խոսքը «Բաքու» թերթից կտրած հոդվածներն ուղարկելու մասին է, ապա կարելի է ենթադրել, որ նամակը գրված է 1910 թվականի դեկտեմբերի 23-ին, որովհետև հիշյալ թերթում զետեղված էին. 1) Մ. Մանուչարյանի «Վահան Տերյան» հոդվածը՝ 18 դեկտեմբերի, 1910 թվական և 2) «Ռուսահայերի քնարերգությունը»՝ Հ. Քաջագնունու դասախոսությունը գրական-գեղարվեստական խմբակում 1910 թվականի դեկտեմբերի 23-ին։ Անթառամ Միսկարյանի մահից հետո նրա եղբայր Գավիթ Միսկարյանը ինձ տվեց ժամանակից դեղնած «Բաքու» թերթից կտրած վերոհիշյալ հոդվածները:

3

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան, նամակներ» գրքի:

1 «Արարչության պսակը» — Համլետի հայտնի խոսքերը մարդու մասին՝ Շեքսպիրի պիեսում։

4

Տպագրվում է ըստ Պողոս Մակինցյանի՝ Նվարդ Թումանյանին գրած նամակում չակերտների մեջ բերված տեքստի. «Այսօր Վահանից գիր է եկել,— գրում է Մակինցյանը։— Նորից «Մջակ»-ից դիմել են նրան, որ ինքն, էլ աշխատակցի, ինձ էլ «հրի աշխատակցության»։

Վահանը որոշել է դրական կերպով այդ հարցը լուծել, ասում է Մակինցյանը և ապա բերում Տերյանի նամակից այդ հատվածը («ի միջի այլոց ինձ գրում է»)։

1 Առաջին անգամ Տերյանը համաձայնություն էր տվել «Մշակ»-ին աշ¬խատակցել 1914 թվականի հունվարի 12-ին, սակայն «Մշակ»-ի խմբագիր Համբարձում Առաքելյանի՝ Թումանյան ի դեմ գրած հոդվածներից հետո Տերյանը հեռագրեց. «Մշակ»-ին աշխատակցելուս խնդիրը վերանում է» (տե՛ս № № 84, 85, 86 նամակները և դրանց ծանոթագրությունները)։ «Նորից» դիմելուց հետո Տերյանը համաձայնեց աշխատակցել «Մշակ»-ին

5 և 6

Տպագրվում են ըստ ինքնագրերի (ԳԱԹ, Կարապետ Կուսիկյանի ֆոնդ) և առաջին անգամ։

Դժվար է ասել դրանք նամակնե՞ր են, թե՞ տարբեր առիթներով ուղարկված գրություններ (записки): Ավելի հավանական է վերջինը