ՀԱՎԵԼՎԱԾ
1
Տպագրվում է ըստ ինքնագրի պատճենի, որ ստացել ենք Տերյանագետ պրոֆեսոր Կ. Ն. Գրիգոյանից՝ 1975 թվականի ապրիլին, երբ լույս էր տեսել այս հրատարակության 3-րդ հատորը (ուր գրված են 1903—1910 թվականների նամակները)։ Ցայսօր Տերյանի մեզ հասած ամենավաղ նամակը գրված է 1903 թվականի նոյեմբերին, ասել է թե՝ այս Տերյանից մեզ հասած ամենաառաջին նամակն է: «Նամակը,— հաղորդում է Կ. Գրիգորյանը մեզ ուղարկած երկտողում,— տրամադրել է բանաստեղծի քրո՝ջ Նաշխունի դուստրը՝ Անահիտ Սիմոնյանը»։ Կ. Գրիգորյանր նամակն օժտել է նաև անհրաժեշտ մի քանի տեղեկություններով, որոնք օգտագործել ենք ծանոթագրությունները կազմելիս։
1 Նաշո— տե՛ս № 196 նամակի 7-րդ ծանոթագրությունը։
2 Եղիշե — Եղիշե Սիմոնյան — Տերյանի քրոջ՝ Նաշխունի ամուսինը։
3 Հեղո — Հեղինե Տեր-Գրիգորյան-Վարդապետյան (1889—1964)— Տեր¬յանի կրտսեր քույրը։
2
Տպագրվում են ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։
3
Առաջին անգամ տպագրվել է «Жизнь национальностей» շաբաթաթերթում (1920, № 18, 15 հունիսի), խմբագրության հետևյալ ծանոթագրրությամբ. «Ներկայացված է եղել Ժողովրդական կոմիսարների խորհրդին... 1917 թվականի նոյեմբերին»։ Հայերեն առաջին անգամ տպագրվել է «Հայաստանի ձայն» թերթում (1920, № № 146, 147, 30 սեպտեմբերի, 2 հոկտեմբերի), այնուհետև բոլոր հրատարակություններում ռուսերեն և հայերեն տեքստերը տպագրվել են միասին:
Զեկուցագրի հետ միասին Տերյանը ներկայացրել է նաև Հայաստանի մասին դեկրետի նախագիծը («Декрет об Армении»-ն: Ժողովրդական կոմիսարների խորհուրդը 1917 թվականի դեկտեմբերի 29-ին ընդունեց «Декрет о Турецкой Армении-ն (հայերեն առաջին անգամ հրատարակվեց «Բանվորի կռիվը» թերթում, 1918, № 17, 25 հունվարի)։ Տերյանի գրած դեկրետի նախագծի և դեկրետի համեմատությունը ցույց է տալիս, որ Տերյանի գրածը նկատի է առնված, բայց ոչ դարձված դեկրետ։
4
Առաջին անգամ տպագրվել է 1911 թվականի («Հորիզոն», № 128, 16 հունիսի. «Սուրհանդակ», № 323, 17 հունիսի)։ «Հղացման» մասին տե՛ս № 13 նամակ-հեռագրի ծանոթագրությունները։
1 Da ist der Hund begraben — գերմաներեն է, նշանակում է՝ այստեղ է թաղված շան գլուխը, ահա որտեղ է գաղտնիքը։