Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյուն եմ ցանկանում և ուրախություն։ Ե՞րբ կգաք։ Գրեցեք։ Սուսաննան բարևում է բոլորիդ։ Դե, առայժմ, ամենայն բարիք։ Ինձ չմոռանաք։

Վահան

43․Ց․ԽՆԶԱԴՅԱՆԻՆ

<1913,Հունար,Մոսկվա >

Սիրելի Ցոլակ

Նամակդ, որին սպասում էի, ստացա։ Սպասում էի, որովհետև նախկին բաց նամակովդ հաղորդած լուրդ ինձ հետաքրքրել էր մեծապես։ Բացի այդ, Դավիթ նորեկը (Անանունը) գրել էր Ալյոշային, որ իրան են հրավիրում խմբագիր։ Քո նամակները (իմ և մեր ընկերների անունով) ցրեցին ամեն կասկած։ Ես, ճիշտն ասած, սկզբում շատ ուրախացա և ոգևորվեցի, որովհետև, ահա, կարծես թե մենք սկսում ենք իրականացնել մեր նվիրական ցանկություններից մեկը, սակայն մի բան, որ ինձ առաջ (նամակիցդ առաջ) տարակուսանքի մեջ էր գցում, կրկին արթնացավ ։