Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կետեր ունես, ուրեմն եղիր իմաստուն որպես օձ և հանգիստ ու անաչառ։ Ես չեմ կասկածում, որ պիտի շատ զգույշ լինես նյութերի ընտրության մեջ։ Լավ է թերթը միայն լուրերից բաղկացած լինի, քան լցվի այնպիսի հոդվածներով, ինչպես մեր լրագրները։

Եթե թերթդ ապագա ունենա (ինձ թվում է, որ եթե լավ դնես, անպատճառ կունենա), ես պատրաստ եմ ամենաեռանդուն աշխատակիցդ լինելու։ Ասում եմ ապագայի մասին, որովհետև այժմ ես զբաղված եմ պետական քննություններով և չպիտի կարողանամ այնպիսի եռանդով աշխատել, ինչպես քննություններիցս հետո։ Ի սեր Աստծո, զգույշ եղիր և ամեն եկողի համար մատչելի մի դարձնի թերթդ, չլինի՞ թե քրիստոնեական մեթոդ բանեցնես այդ հարցում և ամեն դուռդ ծեծողին բանաս-կկործանվես, մի լինիր Լևոնյանի նման։ Չնեղանաս այս նախազգուշացումիցս։ Ես շատ եմ ուզում, որ դու և քո թերթը կանգնած լինեք պատկառելի բարձրության վրա։ Ուրեմն տացե Աստվա՜ծ, հաջողություն և ողջո՜ւյն։

Մի երկու խոսք էլ հոնորարի մասին. ես կուզեի, որ իմ բանաստեղծությունների համար նշանակես ամենաբարձր հոնորարը (միևնույն է թե՛ թարգմանական, թե՛ ինքնուրույն բանաստեղծություններիս համար)։ Ինձ թվում է, որ քո նշանակած «բարձրագույն» 10 կոպեկը ես իրավունք պիտի ունենամ ստանալու, մանավանդ, որ հաճախ չեն լինելու բանաստեղծություններ։ Իսկ արձակի համար համաձայն եմ ստանալու այնքան, որքան մյուս աշխատակիցներդ կստանան։ Բայց եթե քեզ հարկավոր լինի իմ ձրի աշխատակցությունը, ես պատրաստ եմ միշտ, և կարող ես ոչինչ չվճարել, հասկանո՞ւմ ես ինձ։ Երկար չեմ ուզում գրել, աշխատիր այս խոսքերիս էությունը հասկանալ ինչպես հարկն է: Մեր Պաոլոն մինչ այժմ դեռ չի եկել — ի՞նչ է պատահել այդ մարդուն, նամակ էլ չունեմ վերջերս, տեղն էլ չգիտեմ։ Շուտով քշիր մեր կողմերը, կարոտել եմ նրան, գործ էլ կա — մենակ ի՞նչ պիտի անեմ ես։ Գրածդ թերթերը չստացա—Տեր-Պողոսյանի հոդվածը — լավ կանես, որ ուղարկես կոմպլեկտի համար։ Թերթն էլ ուղարկելու՞ ես մեզ, թե՞ ոչ։ Շատ բարև կանես սիրելի Վարյային և ձերոնց։ Պաոլոյին եթե տեսնես, ասա շուտ անի գա, բավական է վերջապես, սպասելով մեռա։ Բարևներս, իհարկե, նրան կհաղորդես ռեվերանսյուք հանդերձ։ Մեր «տղերանցը» շփոթեցնում է այն

5 Վ. Տերյան, հատ. IV