Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտնում ես այդ պնդումը սխալ (միևնույն է արե՞լ է իրոք այդ պնդումը Պողոս, թե՞ չէ, դա էական չէ), բայց ախր դրանումն է բանը։ Հոդվածներ գրում են նրա համար, որ մարդիկ տարբեր մտածողություն ունեն, տարբեր կարծիքներ։ Երևակայիր, որ ես գրեի, թե Տոլստոյը հիմար բաներ է ասում, դա քո կարծիքով նույնպես մեծ սխալ կլիներ, ուրեմն դու պիտի իմ ամբողջ հոդվածը աղճատեիր և դարձնեիր այնպես, թե Տոլստոյը հիմարություն չի ասում։ Այո, ես էլ այն ժամանակ կպնդեի, որ դու «կռտել» ես իմ հոդվածը։ Բայց չէ՞ որ դու և մյուս հիմար (որովհետև ոչ միայն «սխալ» են, այլև հիմար) հոդվածներին, որ տպվում են հենց Բաքվի Ձայն»-ում, համաձայն լինել չես կարող, բայց տպում ես: Այնպես չէ՞։ Ավելորդ է ավելացնել, որ եթե ընդհանուր առմամբ հոդվածը շնորհալի է (պայմանական), ընդունում ենք (կամ ընդունում են), թեև համաձայն չեն լինում ամբողջ հոդվածին կամ մի քանի կետերին։ Օրինակներ շատ կան, ավելորդ է հիշատակել։ Իսկ եթե Պողոսի հոդվածում իրոք որ այդպիսի «սխալ» է եղել, և դուք հանել եք այդ «սխալ» տողերը, ուրեմն դուք իրոք կռտել եք հոդվածը, իրոք մեղավոր եք, իրոք չեք հարգում ձեր աշխատակցին, իրոք կամենում եք ստիպել, որ ամենքը մտածեն այնպես, ինչպես դուք եք մտածում։ Դա վատ է։ Դա է սխալ և մեծ սխալ է մի խմբագրության համար, որը, այսպես թե այնպես, ուզում է տեղ տալ ոչ միայն կուսակցական մարդկանց։ Եթե ուզում ես իմանալ, ես գրեթե ձեր բոլոր հոդվածները (քոնի մասին չէ խոսքս), մասամբ և քո հոդվածներից մի քանիսը, օրինակ, Սոլոգուբի պրոզայի մասին, ահռելի սխալներով լի եմ համարում, սակայն միևնույն ժամանակ չեմ կարող ասել, որ նոքա արժանի են «կրռտելու», որովհետև դա կնշանակե ձեր միտքը կռտել, որ անթույլատրելի պիտի համարվի միանգամայն։ Կարելի է ուղղել կամ կրճատել փոքր սխալները, իսկ «մեծ» սխալները անկարելի է: Քո բերած օրինակը տեսակետ է և ոչ սխալ, և ոչ մի Հակոբյան ինձ չի կարող ուղղել բացի այն դեպքից, երբ նա կհամոզե, որ ես սխալ եմ։ Իսկ այդ վերջին հանգամանքը տեղի չէ ունեցել։ Այս է քո սխալը և մեծ սխալը, և իմ նամակի միտքը այն չէր, թե դու պիտի ներես Պողոսին, այլ ընդհակառակը՝ թե դու պիտի սխալդ ուղղես,գիտակցելով և խոստովանելով այն, որ վերջ կդներ այս ցավալի