Համբուրիր բալիկիդ, ասում են նա սքանչելի է։ Աստված պահի նրան։ Գրի՛ր։ Որքա՜ն վաղուց քեզ չեմ տեսել։
Ամենայն բարիք.
մեր գրականության սև ասպետ
Դուքս երկրի Նաիրի,
որին Տերյանն այժմ
երգում է[1]
Ամսի (օգոստոսի) 10—15-ին այստեղից կհեռանամ դեպի Մոսկով։
Հասցես՝ 3-я Александровская, д 54, Пахаловой, Вагану Териан
Սուսաննան ողջունում է ջերմագին ձեզ և ձեր բալիկին։
Այս նամակը գրել եմ քեզ երեք օր առաջ և մինչև այժմ չեմ ուղարկել։ Չգիտեմ ինչո՞ւ։ Հիմա էլ մտածում եմ՝ ուղարկե՞մ, թե՞ չէ։ Նամակում ամեն բան «տեղովը» չես ասի և թյուրիմացություն կարող է դուրս գալ, սակայն խնդրում եմ քեզ չնեղանաս, եթե մի քանի տեղ շատ եմ «ազատ» թողել լեզուս — դա էական չէ, իսկ էականը կհասկանաս, իհարկե, ասենք չկարծես, թե ես քեզ մի նոր բան ասելու հավակնություն ունեմ։ Գրեցի էլի՝ սիրտս ուզում էր զրույց անել մի քիչ և թեթևանալ։
58. 8. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելիդ իմ Ցոլակ
Մեր նամակները իրար չեն գալիս։ Երևի դու դեռ չես ստացել իմ «երկարաշունչ» նամակը, որ չէի ուզում հղել, թայց հետո, չգիտեմ ինչպես եղավ, տվի Սուսաննային, տարավ փոշտը գցեց։
- ↑ Նամակի մնացած մասը նորից հայերեն է: