Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչ լինում է թող լինի—alea jacta est! Ну, конечно, шучу! Մի՞թե չեմ կարող ես քեզ գրել ինչ էլ լինի։ [Ինչ հաշիվներ են։ Ճիշտ չէ՞։ Աստված վկա, հավաս չունեմ երկար նստել նամակ գրելու և կշռադատելու ամեն մի նախադասությունը—ախր հենց դրա համար էլ նամակ է, իսկ եթե ամեն մի նախադասությունն ուզենայի կշռադատել, ապա հոդվածներ կգրեի, իսկ ես լոկ ուզում էի մի քիչ շատախոսել քեզ հետ, ուրիշ ոչինչի։ Գրում ես, թե Վարյան մինչև օգոստոսի 15-ը կլինի Մոսկվա։ Մի՞թե մինչև օգոստոսի 15-ը նա կկարողանա մի բան անել— բան չեմ հասկանում: Ախր քննությունները կսկսվեն 15-ից հետո։ Ես վերջերս որոշել էի ամսի 10-ին այստեղից դուրս գալ, բայց գուցե ուշանամ—շատ ափսոս կլինի եթե չհասնեմ Վարյային, որին տեսնելը անշուշտ մեծ ուրախություն կլիներ ինձ համար։ Բայց ինձ թվում է, որ դու սխալվում ես, և նա ավելի երկար կմնա այնտեղ— գոնե մի երեք-չորս օր—գոնե մինչև 20-ը, երբ ես երևի այնտեղ կլինեմ։ Տեսնենք Աստված ի՛նչ կտա։ Սուսաննայի առողջությանը առանձին վտանգ չի սպառնում, այնպես որ կարիք չկա մի որևէ տեղ ղրկելու, նա առայժմ կմնա այստեղ, իսկ ուշ աշնան կգա (գուցե մի ամսով, երկու ամսով—նայած նյութական պայմաններիս, որ այնքան էլ փայլուն չեն—եթե ավելին չասեմ, բայց դրա մասին չարժե խոսել, այնպես չէ՞)։ Պետական քննություններս, իհարկե, մտատանջում են ինձ, բայց հերն անիծած՝ յա կամ կտամ, յա կամ չեմ տա—плевать! Այս վերջերս վրաս, չգիտեմ ինչու, գրելու հավաս է եկել և օրը մի բան թխում եմ—ի՞նչ է, ի՞նչ չէ՝ ինքս էլ չգիտեմ դեռ, հետո կտեսնեմ—իսկ առայժմ գրվում է, ես էլ գրում եմ—ничем не рискую,не правда ли? Բայց տպելու մասին դեռ չեմ մտածում։ Մի լավ պոեմ եմ մտածե շատ եմ ուզում պարապել դրանով, բայց ժամանակ շատ է պետք—չկա բանաստեղծությունը հեշտ է—ժամանակ քիչ է պահանջում, իսկ դա — պետք է պարապել, պետք է մի քիչ կարդալ էլ։ Այդ պոեմս եթե այնպես դուրս գա (որ շատ կասկածելի է, որովհետև միշտ ավելի լավ ես մտածում, քան դուրս է գալիս), ինչպես մտածել եմ, պիտի հավանես։ Մի այս քննությունների կոշմարն անցնի, տեսնենք ի՞նչ եք անում։ Նամակս երեկ սկսեցի, բայց վերջացնել չկարողացա։ Լավ է, որ քեզ եմ գրում, թե չէ գլուխս այն դրության մեջ է, որ եթե մի