Jump to content

Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր այդ հոդվածի մասին խոսել, բայց չհամարձակվեց, թերթը դրեց պրոֆեսորի սեղանի վրա, դիտմամբ բաց անելով այդ էջը, որպեսզի նա կարդա։ Եվ կարդաց պրոֆեսորը, որին լարված ուշադրությամբ և անձկությամբ, բայց աչքի պոչով միայն, հետևում էր Ելենա Բեգլարովնան։ Պրոֆեսորը կարդալուց և վերջացնելուց հետո՝ թթված, սրտնեղած նետեց թերթը մի կողմ ու մրթմրթաց․

― Պատմական անհրաժեշտություն…

Բ

Պրոֆ․ Մելիք–Անդրեասյանը, սակայն, հեղափոխության մասին իր անձնական կարծիքները չհայտնեց հրապարակով, նա սովորել էր համակերպվել և համակերպվեց բոլոր նոր երևույթներին։ Երիտասարդության օրերին, երբ նա ստիպված էր ձեռք կարկառել հարուստներին՝ ուսման ծախսերն ստանալու համար, քիչ տանջանքներ չէր կրել, բայց ժամանակի ընթացքում այդ տանջանքները դարձան մի տեսակ հպարտության փաստեր, որովհետև, ըստ նրա տրամաբանության, դրանք նա կրել էր սոցիալական նադիրից վեր բարձրանալու համար։

Խոնարհվել էր նա վեր բարձրանալու համար և ահա նորից սկսեց խոնարհվել վար չընկնելու համար։

Պահանջվում էր պատմության նոր ըմբռնում, և պրոֆ․ Մելիք–Անդրեասյանն սկսեց պարապել Արևմտյան Եվրոպայի պատմության մարքսիստական ուսումնասիրությամբ։

Ընթերցանության սիրահար և համառ նստող՝ նա կարճ ժամանակի ընթացքում կարդաց–վերլուծեց մարքսիզմի կլասիկան և, ըստ իր հայտարարության, «զարմանալիորեն» հեշտ յուրացրեց դժվարին հայտարարված այդ գիտությունը։

Եվ պրոֆ․ Մելիք–Անդրեասյանն սկսեց բացատրել Արևմտյան Եվրոպայի հասարակական–քաղաքական երևույթներն արտադրական ուժերի զարգացմամբ, բոլոր նախկին դասախոսությունների մեջ գործածած «ազգ» և «ժողովուրդ» բառերը փոխարինեց «դասակարգ» բառով, ճգնեց գտնել բոլոր երևույթների տնտեսական բազան, ջանաց դիտել պատմական երևույթներն իրենց շարժման, զարգացման պրոցեսում