նրա հետ կապված էր 19-րդ դարու պատմական մի շարք անցքերի դոկումենտալ պարզաբանման համար։
— Դուք երբևիցե չե՞ք մտածել աղքատության մասին, մարդկային ֆիզիկական թշվառության մասին, որ ծնունդ է առնում կապիտալիստական սիստեմից,— հարցրել էր նրան պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, որին պրոֆ. դը Մոնեն պատասխանել էր կտրուկ և վերջնական. ո՛չ։
— Ինչո՞ւ։
— Կարևոր չէ։
— Չե՞ք կարծում, որ պատմությունը դասակարգային պայքարի պատմություն է։
— Ո՛չ, պատմությունն ազգերի արժանապատվության պայքարի պատմություն է։
Այն մարդը, պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, որ Խորհուրդների երկրում համառ, ներքին և լուռ պայքար էր մղել պատմության մարքսիստական ըմբռնման դեմ, Եվրոպայում, շփման մեջ մտնելով բուրժուազիայի իդեոլոգների հետ՝ իրեն գտավ մի նոր մարդ, զգաց, որ իր մեջ ներծծվել էր շատ ավելին, քան ինքը կարծում էր։ Եվ հուսախաբված բուրժուական դեմոկրատիայից, որն իր լավագույն երազն էր հանդիսացել երկար տարիներ, ավելի և ավելի խորացավ հասարակական այն հաբաբերությունների հատակը, որ գոյություն ուներ բուրժուազիայի բացարձակ տիրապետության շրջանում։ Այն պահին, երբ նա պրոֆ. դը Մոնեին հարց էր տալիս աղքատության պրոբլեմի մասին, ինքը ևս այդ մասին լայնորեն և խորապես չէր մտածել: Մարդկային աղքատության, մարդկային ստեղծագործական մեծ զանզվածների աղքատության մտածումը շատ անգամ էր խուժել նրա իմացականության մեջ, անողորմ պայքարով, բայց այժմ ինքը ևս սկսեց մտածել այդ մասին, և նրա առաջ պատկերացավ, հեռավորության մեջ, Խորհուրդների պրոլետարիատի հերոսական ճիգը՝ լուծելու վերջնականապես աղքատության հարցը։
Չդիմադրելով այդ մտածումներին՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն սկսեց տեսնել աշխարհն իր բացարձակ մերկությամբ։
Նա տեսավ, որ Եվրոպան, որի սիրտն էր համարվում Փարիզը, բռնված է շահագործման ահավոր տենդով, խաբում