Jump to content

Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

  Սակայն անապատում ևս նա խաղաղություն չի գտնում։ «Դլուկից յեկանք Այգեկի սուրբ ուխաը,— գրում ե Վարդանը,— և յերեք տարի անց յերկու անգամ պատահեց, վոր յես և ուխտի յերկու գլխավոր յեղբայրներ նստեցինք և բամբասեցինք վանահորը և նրա բարեկամին»։ Բայց այդ հասարակ բամբասանք չեր, վորով անապատականները փարատում եյին իրենց ձանձրույթը։ Այդ պայքար եր ուղղված վանահոր, ավելի ճիշտ Այգեկում տիրող բարքերի դեմ։ Բանն այն ե, վոր անապատականներն ապրում եյին փարթամ կյանքով, ունեյին այգի և արտ և ճգնելու փոխարեն գիշերն աղաղակներով փախցնում եյին վայրի գազաններին և ցերեկը պարսաքար եյին արձակում թռչունների վրա, վորպես զի պաշտպանեն պտուղները և խաղողի վողկույզները։ «Յեվ այս ամենի վրա ավելանում ե մեծագույն կորուստ, վորովհետև վեճը և կռիվը, նախանձը և մախանքը չի պակասում, սա ի՛մ ե և այն քո՛նն ե (ասում են անապատականները)։ Յեվ այն ժամանակ այդ մենակյացի կյանք չե, այլ աշխարհականի»։ Ինքը Վարդանր գլխավորում ե պայքարն այդ բարքերի դեմ։ «Յերկու տարի յե, վոր սատանան մեր մեջ նախանձ սերմանեց և վեճ և աղաղակ մրգաբեր ծառերի համար։ Յեվ մենք մեծ պատերազմի և տրտմության մեջ եյինք այս յերկու տարին և չկարողացանք յելք գտնել»։ Բայց «յելքը» գտնում են և հավանորեն ինքը Վարդանն ե ցույց տալիս յելքը։ Մի կիրակի անապատականները հավաքվում են ե տապարներն առնելով կտրատում են մրգաբեր ծառերը՝ գժտության աղբյուր թզենիները և ընկուզենիները, սերկեվիլի և արքակաղնի ծառերը։ «Յեվ յես մեղավորս քաջալերում եյի իմ եղբայրներին, թե մի յերկնչեք, վորովհետև այս վարձք