Jump to content

Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վանահոր, Գչուկի բնակիչները հավանորեն գաղտնի պատմել են նաև ավելի ծանր մեղքեր։ Յեվ տարիներ հետո այդ մասին ե ակնարկում Վարդանը՝ անապատի մեջ հիշելով վաղեմի Դլուկը. <<Յես, ո՛վ իմ վորդիներ, մանկությունից մինչև ծերություն շրջեցի աշխարհքում և տեսա բազմաթիվ մեղքեր և ավելի շատ գաղտնաբար լսեցի»։

  Դլուկում նրան հալածում են։ Արդյոք նրա՞նք եյին հալածում, վորոնց յուր քարոզներով խարազանում եր Վարդանր, թե կար այլ պատճառ․ այդ մասին վոչինչ չի ավանդում վոչ ինքը և վոչ մի այլ ժամանակակից։ Նա միայն դառնությամբ գրում ե. <<Վայ նրան, ում իշխան և կամ առաջնորդ կկարգեն այս չար և դաժան ժամանակ>>։
  Ապաստանելով Ամիթ քաղաքում և այնտեղ ևս խաղաղություն չգտնելով, Վարդանը վորոշում ե թողնել <<աշխարհը>> և անապատ քաշվել։ Կիլիկյան հայ իշխան Պաղտինի օմանդակությամբ նա հեռանում ե Սև լեռան կողմերը՝ Անտիոքի մոտ, վորտեղ ապրում եյին քրձազգեստ և մենակյաց անապատականները։ Նա տեղավորվում ե Այգեկ կամ Այգի կոչված վայրում և այնտեղից ել մնում ե Այգեկցի կամ Այգեցի կոչումը։ Հավանական ե, վոր այդ Այգեկը մի վանք եր և այգի՝ մրգաբեր ծառերով, վոր մշակել եյին հենց իրենք անապատականները։
  Պաղտին իշխանին ուղղած թղթի մեջ Այգեցին իր մասին հետևյալն ե գրում. <<Յեվ յես վողորմելի Վարդանս գիտուններից տգետս... այս տառերը գրեցի Պաղտին իշխանի խնդրով... վորովհետև մեր բնիկ ժառանգությունից հալածական յեղանք և յեկանք Այգեկ... և հայոց թվականն եր ՈԿԱ (1212) և հայոց թագավորն եր Լևոնն Ռուբինյանց Կիլիկիայում>>։