ինքը հեղինակում ե առակներ և հանելուկներ, վոր գրված են վոչ թե խրթին գրաբարով, այլ պարզ հայերեն։
Ահա որինակ Շնորհալու մի հանելուկը նռան մասին։
|
Ուեմն հայ հին դպրության մեջ նոր չեր վոչ առակը և վոչ բարոյախոսությունն առհասարակ։ Կային յեկեղեցական քարոզիչներ, վորոնք խոսել և գրել եյին «որինակով»։ Յեթե դպրոցներում ավանդում եյին «առասպելավարժությունն» իբրև առանձին առարկա, ապա կարելի յե յենթադրել, վոր գոյություն են ունեցել նաև դասագրքեր կամ առասպելների և առակների ժողովածուներ՝ իբրև
նյութ դասավանդման։ Յեթե ավելացնենք և այն, վոր Յեզոպոսի առակները շատ վաղուց ծանոթ եյին հայերին, ինչպես և «Վոլպիանու փիլիսոփայի» (ըստ Թոմա Արծրունու) առակները, ապա կարելի յե ասել, վոր Վարդանի առակների ժողովածույից առաջ յեղել են առակների այլ ժողովածուներ, վորոնք հետագայում կամ խառնվել են Վարդանի առակագրքերին և կամ յեթե շարունակել են առանձին մնալ, ապա վերակոչվել են Վարդանի անունով։ Նույնիսկ հայ կենդանական վեպի վորոշ տարրեր մտել են «Վարդանգրքերի» մեջ և հետագա սերունդները շարանակիլ են Վարդան Այգեցուն վերագրել առակների ժողովածուների մեծ մասը։
«Յեթե նույնիսկ պարզվի,—գրում ե Ն․Մառը,—վոր վորևե անհայտ քարոզիչ առակը կիրառել ե ուսուցման ժամանակ, Վարդանի նշանակությունը դրանով չի նսեմանա