Jump to content

Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վարդանը, վոր ստեղծողն եր առակախառն քարոզի նոր տեսակի, ստացավ տաղանդավոր քարոզչի յեզակի համբավ, հիմք դնելով առակների լայն ոգտագործման՝ բարոյախոսական նպատակով։ Վորքան ել պարզ լինեն ձևերը, վորոնցով առասպելները և հեքիաթները դադնում են առակներ, հայ գրականության մեջ այդ ձևերն իբրև կիրառող առայժմ մենք ճանաչում ենք Վարդանին և հենց նրա այլաբանությունները կարող են համարվել հայերի գրական այդ սեռի լավագույն որինակները։ Հետևաբար առակները, վորոնք Վարդանի ժողովածուների հիմնական շերտն են կազմում, ամբողջովին և հավիտյան կմնան կապված Վարդանի անվան, թեկուզ նրանցից մեկի կամ յերկուսի վրա ուրիշ, ավելի հին հեղինակներ ունենան վորևե իրավունք»։

Մեզ այստեղ չի զբաղեցնում այն խնդիրը, թե Վարղանին վերագրած մոտ չորս հարյուր առակներից և մանրավեպերից քանիսն են Վարդանի բուն գործը և քանիսը հավելված են հետագայում, ինչպես և չենք զբաղվի առհասարակ առակների նշանակության քննությամբ։ Բոլոր առակագիրներից յեվ պատմիչներից առաջ առակը հորինել յեվ պատմել ե ինքը ժողովուրդը և այդ տեսակետից յերկրորդական նշանակություն ունի առակագրի անձնավորության խնդիրը։

Վարդան Այգեցու նշանակությունը մեծ ե ամենից առաջ իբրև առակներ ժողովող և առակները մեկնության հետ միասին ճաշակով և վարպետությամբ ամբողջացնող հեղինակ։ Ահա Այգեցին կամենում ե իսարազանել ցանկասեր մարմինը և վեր հանել հոգին, իբրև մարդու բուն եյություն։ Կձանձրանար ունկնդիրը, յեթե նա ավետարանից մի նախադասություն բնաբան ընդունելով, հյուսեր