Jump to content

Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յեթե Այգեցու առակներն ազատենք բարոյախոսական կըցաններից, ապա կմնան զվարթ և սրամիտ պատմություններ, յերբեմն ուղղված հենց յեկեղեցու և ֆեոդալների դեմ,— առակներ և իմաստուն մանրավեպեր, վոր սիրելի եյին միջնադարյան հայ վաճառականին և գյուղացուն: Նպատակ դնելով քարոզել հայ յեկեղեցու հավատո հանգանակը քաղաքներում և գյուղերում, ամրապնդելու համար այդ յեկեղեցու հիմքերը, վորոնց խարխլում եր միջնադարյան քաղաքը,— Այգեցին քարոցը մատչելի դարձնելու համար լիաբուռն ոգտվել ե ժամանակի ժողովրդական բանահյուսությունից, վերամշակել ե այն ըստ իր նպատակադրման և այսպիսով գրի յեն առնվել բազմաթիվ անգիր զրույցներ: Առակախառն քարոզների հետ գրականության մեջ խուժել ե առակը և մանրավեպը, իսկ վերջիններս իրենց հետ բերել են նաև ժողովրդական լեզու և վոճ, և այսպիսով սկսել ե ձևավորվել միջնադարյան հայ և «աշխարհիկ» արձակը:

Սակայն այդ արձակը հետագա դարերում չծավալվեց և չդարձավ ամբողջական գործ: Այդպես չամբողջացավ նաև հայ ժողովրդական վեպը, ինչպես և միջնադարյան հայ բանաստեղծության առանձին գոհարները չկապեցին վո՛չ թագ, վո՛չ պսակ:

Բայց և այնպես Վարդան Այգեցին կառուցող վարպետներից ե այն հիմքի, վորի վրա պետք ե բարձրանար միջնադարյան հայ արձակի շենքը: Յեվ յեթե հետագա «անբարի և խավարայնի» ժամանակներում այդ շենքը չբարձրացավ, այնուհանդերձ հիմքը վկայում ե կառուցողների, նաև Վարդան Այգեցու, մեծ վարպետությունը: