Jump to content

Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի քանի խոսք` այս հրատարակության մասին:

Արդեն ասացինք, վոր 1668 թ. Ամստերդամում լույս ե տեսել առակների առաջին ժողովածուն «Աղվեսագիրք» վերնագրով։ Յերկրորդ անգամ տպագրվել ե Մարսելում` 1676֊ին, յերրորդը` 1683 թ. դարձյալ Մարսելում և չորրորդը Լիվոռնոյում` 1698 թվին։ Այսպիսով XVII դարի յերկրորդ կեսին չորս անգամ տպագրվել են առակների ժողովածուները: Ըստ Ն. Մառի բացատրության առաջին հրատարակիչը ծանոթ լինելով յեվրոպական լեզուների, կամեցել ե առակների ժողովածուն նմանեցնել այդ ազգերի նույնանուն գրքերին, որինակ „Fuchsbuch“ և անվանել ե «Աղվեսագիրք»։ Ի դեպ. Ն. Մառը խորին ուսումնասիրությամբ հաստատել ե, վոր արաբական «Աղվեսագիրքը» թարգմանված ե հայերենից, Վարդանի առակների մի վորևե ժողովածույից։

Ի նկատի ունենալով, վոր այս հրատարակության մեջ կան և բուն Վարդան Այգեցու առակներ, ինչպես և այլ առակներ ու մանրավեպեր, վոր կան Վարդանի կամ Վարդանին վերագրած առակների ձեռագիր և տպագիր ժողովածուների մեջ, մենք ևս պահպանեցինք արդեն ընդունված «Աղվեսագիրք» անունը:

Տեքստի, ինչպես և ծանոթությունների համար հիմք ընդունելով Ն. Մառի յեռահատոր աշխատությունը` «ժողովածոյք առակաց Վարդանայ», վորն աննման կոթող ե միջնադարյան հայ արձակի,— մենք հաճախ գերադասել ենք առակների այն վարիանտները, վորոնք «գռեհիկ» հայերեն են և բովանդակությամբ ավելի հարուստ: