Այս էջը հաստատված է
քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»։ Յեվ առյուծն ասաց․ «Բարի յեկար, իմաստուն կենդանի, ինչն ե այդ դեղը»։ Աղվեսն ասաց․ «Խիստ պիտանի յե և դյուրին․ բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք տաք քցեք առյուծի վրա և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից»։ Յեվ առյուծը հրամայեց․ արջին բռնեցին և սկսեցին հանել մորթին։ Իսկ նա վայում եր և արձակում մեծամեծ վոռնոց։
Յեվ աղվեսն ասաց․ «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»։
51