Այս էջը հաստատված է
ԿԱԹ ՄԵՂՈՒ ՊԱՏՃԱՌ ՊԱՏԵՐԱԶՄԻ
Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում և մեղրից մի կաթ կաթեց գետնին և մի պիծակ նստեց կաթի վրա և կատուն վազեց և պիծակին առավ և նրանից հետո շունը վազեց և կատվին առավ և խանութի տերը շանը զարկեց և սպանեց: Յեվ այն գյուղին դրացի մի գյուղ կար և շունն այդ գյուղից էր: Յերբ շան տերն իմացավ, թե խանութպանն
52