Jump to content

Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առակաց բանքս է հրաշալի
Երգողն է սուրբ և պանծալի
Րաբունեաց րաբուն բարի
Որոյ Վարդան վերայ կոչի։


Ա

„Վ ա՜յ ինձ, ով իմ վորդիներ, վոր աշխարհ պիտի գաք ինձնից հետո, վորովհետև ցանկանում եմ ձեզ տեսնել և չեմ կարող, քանի վոր գերեզմանի մեջ արդեն հող եմ դարձել։ Ապա ուրեմն այս գրքով ձեզ հետ մինչև հինգ և մինչև յոթ սերունդ և հոգով կը մնամ ձեր մեջ», — այսպես ավանդել ե Վարդան Այգեցին, մի վանական, վոր հեղինակել ե բազմաթիվ առակախառն քարոզներ և վորի անունով են կոչել միջնադարյան հայ առակների և մանրավեպերի ձեռագիր ժողովածուները, մերթ անվանելով «Գիրք առակաց ասացեալ վարդապետին Վարդանայ ի պէտս հոգւո և մարմնոյ պիտանի», մերթ՝ «Վարդան Այգեցի վարդապետօ ասացեալ» և մերթ՝ «Վարդագիրք»։

Այս և այլ այսպիսի վերնագրերով հայտնի ձեռագրերը մինչև XVII դարն անընդհատ փոփոխվել են և ապա քարացել՝ յերբ Ամստերդամում 1668 թվին տպագրւել ե հայ առակների առաջին ժողովածուն՝ «Գիրք աշխարհաց և