Jump to content

Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առասպելաբանութեանց, որ է «Աղուէսագիրք» վերնագրով։

Ո՞վ եր Վարդան Այգեկցին կամ Այգեցին, վորին հետնորդները տարբերելու համար XIII մյուս Վարդաններից, անվանել են Մեծ Վարդան։ Դժբախտաբար շատ թերի յեն տեղեկությունները նրա կյանքի և գործունեյության մասին և այն, ինչ վոր հայտնի յե, մեծ մասամբ քաղված ե նրա քարոզներից և թղթերից։

Ստույգ հայտնի չե նրա ծննդյան թվականը։ Հիշատակարանների մեջ այն ժամանակ սովորություն չեր նշանակել ծննդյան թվականը։ Իր քարոզների մեջ մի քանի անգամ նա հիշատակում ե իր ծննդավայրը՝ Մարաթը կամ Մարաթոն, վորի Հալեպի մերձակա մի ավան եր և եր այն ժամանակի սիրիական հայ գաղութներից մեկը։ Ուրեմն, յեթե ծննդավայրի անունով կոչելու լինենք Վարդանին, ապա նրան պետք ե անվանել Վարդան Մարաթեցի («Վարդան․․․ որ ի Մարաթա», ինչպես ինքն ե գրել)։ Սակայն հայտնի փաստ ե, վոր հաճախ վանականներն իրենց կոչում եյին վոչ թե ծննդավայրի, այլ այն վանքի կամ մենաստաններին կից դպրոցի անունով, վորտեղ նրանք հռչակվել եյին։ Այդ ձևով ել Մարաթեցին հռչակվում ե Այգեկցի կամ Այգեցի, ի հիշատակ այն անապատի, ուր քաշվում ե նա և ապրում մինչև մահ։

Վարդանը Մարաթից տեղափոխվում ե Կիլիկիայի Արքակաղնի վանքը, վոր աթոռանիստ վայր եր և նշանավոր եր իր դպրոցով, վորտեղ հենց այդ ժամանակ բորբոքվել եր պայքարը Արևմուտքի և Արևելքի կողմնակիցների միջև։ Հզորանում եր Ռուբինյան հարստությունը Կիլիկիայում։ Քաղաքները ծաղկում եյին․ արևմուտքից բազմազգի