Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընտրությունը յեվս դուք արեք և գտեք մի տգետ մարդ, վորին կենդանի թաղեն պատի մեջ։

Յեվ գիտունները նստեցին միասին վորոշելու, թե ի՞նչ տեղ կարող են գտնել տգետ մարդ և մեկն ասաց. «Ձկնորսն ե տգետ, քանի վոր նրա առն ու տալը մարդու հետ չի, այլ ջրի և ձկների»։ Իսկ վոմանք ասացին. իշապանը, վոր իշու հետ ե լինում և յուր վողջ կյանքն անց ե կացնում գրաստի հետ, շրջելով լեռ և անտառ։ Վոմանք ծովարարին ասացին, իսկ վոմանք հովվին, վոր ամառ—ձմեռ վորխարների հետ շրջում ե լեռներում, չի մտնում գյուղ կամ քաղաք։ Յեվ հավանություն արին և կամեցան հովվին բերել։

Այն ժամանակ գիտուններից մի վոմն ասաց. թե «Մեր թագավորը մի հովիվ ունի, վոր ծնվել ե սարում վոչխարների մեջ և սնվել ե այնտեղ և յուր կյանքում վոչ գյուղ ե մտել, վոր քաղաք»։ Յեվ ձրավորները գնացին գտան հովվին, վոր կթում եր վոչխարը և վողջունելով ասացին. «Թագավորը քեզ կանչում ե»։ Հովիվն ասաց. «Յես իմ կյանքում վոչ քաղաք եմ գնացել և վոչ գյուղ. ինձ ինչո՞ւ յե կանչում»։ Իսկ