Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրանք խորամանկությամբ ասացին չենք իմանում»։ Իսկ հովիվը պատվեց նրանց, գառ մորթեց և պանիր բերեց և ուրախացրեց նրանց և յերդմամբ հարցրեց կանչելու պատճառը։ Յեվ նրանք ասացին, թե այս պատճառով ե քեզ կանչում, վորովհետև թագավորի գիտուններն ասել են, վոր մի տգետ մարդու պետք ե դնել պատի մեջ, վորպեսզի պատը շեն մնա։

Այն ժամանակ հովիվը ծիծաղեց և ասաց. «Հիմարը և տգեն այն գիտուններն են, վոր այդպիսի ընտրություն են արել»։ Յեվ մի վոչխար բերելով ասաց. «Յես ձեզ ցույց կտամ իմ տգիտությունը»։ Յեվ ասաց. «Այս վոչխար յերկու գառ ունի փորում, մինը եգ ե, և մյուսը՝ վորձ. մեկի գլուխը սև ե և մյուսինը՝ սպիտակ»։ Յեվ վոչխարը մորթեց և գառները փորից հանեց և այնպես եր, ինչպես ասաց։ Յեվ մի այլ վոչխար բերելով ասաց. «Այս վոչխարը մեկ գառ ունի փորում. մարմինը սև ե, գլուխն սպիտակ և ինքը վորփ»։ Յեվ մորթեցին, տեսան այնպես։ Յեվ հովիվն ասաց. «Վոչխարի այս յերկու հոտը, վոր կա ձեր առաջ, ամենին գիտեմ, թե վորն ե ծնելու և վորն ե ստերջ և վորն ե վորձ ծնելու և վորը՝ եգ և վորը սև կամ սպիտակ և վորը սև ու