հեռացնել գաղութից բոլոր նրանց, որոնք բռնվելիս կամ իր ներկայությամբ՝ ավեչի հանդուգն էին երևում։
Բայց թե՛ այդ սարսափի միջոցը և թե՛ ուրուրի ամենօրյա այցեյությունը, փոխանակ մեռցնելու վտանգավոր մտքերը, ավելի գրգռեց և քիչ օրից հետո հինգ հոգի ևս փախան։
Մնացածներն էլ գրգռված, խումբ առ խումբ հավաքվում էին ամեն կողմ, հաճախ աղայի դեմ ցույցեր էին անում, և աղան ստիպված էր ամեն անգամ մեկին կամ մյուսին զատել, ոտները կապած հեռացնել գաղութից, մորթոտել, աքսորել։
Այդ դրությունն աղային մշտատև մտատանջության պատճառ դարձավ այնուհետև։ Ի՞նչ անել, օտար աքաղաղի թողած ազդեցությունն ի՞նչպես ոչնչացնել, արմատախիլ անել:
Եվ գիտե՞ք ինչ արավ։
Մի օր նրան այցելոլթյան եկավ հավերի բնավորությունը լավ հասկացող մի ուրիշ աղա և երբ լսեց իր պաշտոնակցի գանգատը, ծիծաղեց ու ասաց.
- Երևում է, ընկեր, որ հավերին լավ չես ճանաչում։ Իմ գաղութն էլ, չգիտեմ ինչպես, ենթարկվեց վտանգավոր մտքերի ազդեցությանը, բայց ես շուտով կարողացա առաջն առնել… Հավերդ կարդալ գիտե՞ն։
- Կան գիտցողներ էլ։
- Շատ լավ. բայց շատ չկարդան, հաճախ գրքերն են ներս բերում այդպիսի մտքերը… Նախ, նրանցից, այդ քո հավերից, մի քանի ամենաազդեցիկներին և հանդուգններին շնորհիր առանձին արտոնություններ. օրինակ, պաշտոններ հիմնիր, մեկի վզից մի ժապավեն կախիր, մյուսի ոտքիցը՝ բոժոժ, երրորդի կատարը ոսկեզօծիր… Այս այսպես։ Հետո նրանց վերակացու նշանակիր մյուսների վրա. ամենաազդեցիկին` ընդհանուր կառավարիչ, նրանից պակասներին՝ ոստիկաններ, ավելի պակաս ազդեցիկներին՝ տիտղոսներ շնորհիր, իսկ ամենաճարպիկներից հիմնիր մի գաղտնի, վերահսկող մասնախումբ և մի մոռանալ, այդ բոլորին էլ զանազան նշաններով պատվիր, որոշիր մյուսներից ու մանավանդ ավելի լավ կերակրիր. եթե տեսնես, որ սկսեն հափշտակել հպատակներից՝ մատների միջով նայիր, աչք խփիր…
Դու երևի ինձ հասկանում ես։
Աղան սքանչացումով սեղմեց իր ընկերոջ ձեռքը և մյուս օրն ևեթ գործսդրեց նրա խորհուրդը։
Պիտի ասել, որ ճարպիկությամբ ձեռնարկեց գործի։
Նախ, բռնվածներից ամենահանդուգնի վզից կապեց մի փայլուն, գույնզգույն ժապավեն, ոտներից էլ՝ մի-մի հնչեղ բոժոժ, հետո լավ կուտ