Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անշո՜ւշտ խեղդված կամ կորսված պիտի լինեին և կամ եթե հասած լինեին որևէ տեղ՝ անօթությունից պիտի կորսվեին։

Բայց մի օր ահա թե ինչ պատահեց։ Երեկոյան դեմ էր… գաղութի մեջ բոլորը խումբ առ խումբ հավաքված՝ կուտ էին ուտում և զվարթորեն խսսակցում, երբ օդի մեջ լսվեց մի շշուկ, հետո հանկարծ երևաց մի մեծ ուրուր, համարձակ սլացավ, հափշտակեց մի գեր վառեկ, չնայելով հավերի ու աքաղաղների ճիչերին, նրանց վազվզելուն, կանգ առավ մի թառի վրա և հեգնորեն սկսեց նայել նրանց։

-Հը՞, ի՞նչ է…- ձայնեց նա սարսափած թռչուններին,- վաղուց է, որ ինձ չէիք տեսել, չէ՞ և կարծում էիք, թե այլևս ազատվել էիք իմ ձեռքից… Երևի զարմացաք, որ հանդգնեցի ցած իջնել, ձեր որդիներից մեկին հափշտակել և այժմ էլ այստեղ, ձեր մեջ կանգնած, ծիծաղում եմ ձեզ վրա։ Ողորմելիներ։ Մի՞թե կարծում եք, թե չգիտեմ՝ ինչեր են անցել այստեղ։ Չէ* որ այյևս չկան` ոչ տյն օտար քաջ աղաքաղը և ոչ էլ ձեր, եթե աչ քաջ, գոնե սրտոտ ընկերները…

Միամիտ եղեք, ես նրանց տեսա։ Եվ այդ էր պատճառը, որ իջա ձեզ մոտ և այսուհետև ամեն օր կտեսնեք ինձ։ Այսուհետև օրը մի վառեկ, իակ երբեմն էլ, եթե շատ քաղցած լինեմ, երկու վառեկ իմն է։ Ձեր աղան ւեզ լավ է չաղացրել, որ լավ էլ ուտի։ Ես ընկերանում եմ նրան վերջինի մեջ. միասին կուտենք ձեզ… Ապա՞ թե մեկն ու մեկդ սիրտ անեք ինձ, վրա հարձակվելու, հա՜, հա՜, հա՜,- քրքջաց նա չարությամբ,— չէ՞ որ բոլորդ էլ ողորմելի վախկոտներ եք։ Այ, ինչպես դողում եք. չէ՞ որ ձեր քաջերն ու այն օտար հանդուգնը այնտեղ, հեռու են այժմ, ազատ, և այլևս չեք տեսնիլ դուք նրանց։

Այո, պարոններ, տեսա ես. մի սքանչելի լեոան վրա են, ազատ օդի մէջ բույն են դրել և ապրում են. ոչ ուրուր կարող է մոտ գնալ և ոչ էլ՝ աղա. մինչդեռ դուք, որ այդքան «խելոք» գտնվեցիք, այսուհետև երկու ուտող կունենաք,- ես և աղան… Դեհ, մնաք բարև, էլի խելոք եղեք, միշտ այդպես խելոք…

Ասաց, մեկ էլ ծիծաղեց, բաց արավ թևերը և սարսափից սառած գաղութի միջից բարձրանալով՝ հեռացավ իր որսի հետ։

Նույն գիշեր ոչ ոք չքնեց։ Ոչ ոք կուա չկերավ, ամենքը խոսում էին ուրուրի պատմածների մասին։ Մի քանի աքաղաղներ ու հավեր իսկույն միացան և ողջ գիշեր դատելուց, մտածելուց ու վխճելոլց հետո մյուս առավոտ տասը հոգի դուրս ոստնեցին և մյուսների աչքի առաջ ջրի մեջ ընկնելով ՝ անհետացան…

Աղան սարսափեց, տեսավ, որ տասը հոգի էլ խուսափել էին։

- Անիծյալ օտար աքաղաղ,— գոչեց նա։ Եվ վճռեց մորթոտել կամ