Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս էր գրում հայրը Եղոյին։

Կարդացին, օղիի գավաթները ցած դրին լռությամբ՝ ընկած Եղոյին շալկեցին և դուրս գնացին գինետունից։ Այլևս Եղոն նույն Եղոն չէր. նիհարցել էր և բարակցե՜լ… դեղնել էր և թուլացել, միշտ տխուր էր. երեկոյան արտասուքով բարձն էր թրջում և այլևս չէր կարողանում, աղոթել, միայն հուսահատաբար վեր էր նայում և մռմռում.

Աստված մոռացել է հային…

Նոր իմացավ, որ բոլորը, որոնք իրեն շրջապատել էին— իրեն հայրենակիցները, առաջ մի-մի Եղո էին եղել և ունեցել էին մի-մի հոգեառ հրեշտակ հայրենիքի մեջ։

Եղոն սկսեց խմել և խմել անհագաբար…

Աշխատածը օղիի էր տալիս…

Եղոն և յուր թշվառ ընկերները գինետան մեջ ձեռք-ձեռքի տված հայրենական պարեր էին պարում, տխուր երգեր երգում, հետո նորից խմում և մի-մի նստարանի տակ ընկնում՝ քնում…

Ցերեկը աշխատում էր՝ մոռանալու համար, գիշերն էլ խմում՝ նույն նպատակի համար։

Մի քայլ էր մնացել, և ընկերները այդ քայլն էլ անել տվին Եղոյին։

Մի գիշեր Ղալաթիա տարան, մի տան մեջ շրջապատված մի քանի հասարակաց կնիկներով՝ խմեցին, գինովցան և Եղոյին ձգեցին մի կնոջ գիրկը…

Այս բոլորը քաշեց Եղոն։

Ուղիղ մի տարի էր, որ. նա Կ.Պոլիս էր, այժմ նրան այլևս «կոպիս։ խըմբըլ» չէին ասում, այլ «նազիք խըմբըլ»… էֆենդին նրան էր տալիս տուն տանելու իրեղենները և Եղոյի հետ, որ մի տարի առաջ մի կնոջ երես իսկ չէր նայում, այժմ «հանըմ էֆենդին» կատակներ էր անում, պատմել էր տալիս Մշո սովորությունների մասին, նրա կնոջ վերաբերմամբ հետաքրքրվում էր և «մարելու չափ» ծիծաղում։

- «Խնդալես կճաթիմ կոր…»– ասում էր։

Խղճալի Եղոն ծիծաղում էր «հանըմի» հետ և նրան յուր կնոջից ավելի սիրուն էր գտնում…

Եվ մի օր Եղոն մի երազ տեսավ, մի սոսկալի երազ… Քնել էր մի գինետան անկյունում, և ահա «հանըմ»–ի նկարագրած «փերի»–ներիրց մեկը մոտեցավ նրան, առավ յուր գիրկը, գգվեց, համբուրեց, հետո բարձրացրեց նրան օդի մեջ, տարա՜վ, սլացա՜վ դեպի հեռու, հետո կանգ առավ, բաց թողեց նրան ահագին բարձրությունից և նրա ետևից մի այնպիսի դիվական քրքիջ արձակեց, որ նա սոսկաց… բայց չզարթնեց, որովհետև