Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արհեստը, հայրենիքը, տարիքը, և մի րոպե լռելուց հետո հանկարծ հարցրեց.

-Դու ո՞ր դեպքի վկան ես, թևը կոտրելո՞ւ, թե յալըի տեսարանի…

-Յալըի տեսարանի, ահա այսպես եղավ․ մենք երկուսս…

-Լռի՛ր,— գոռաց նրտ վրա կադին,— դեռևս քեզ չհարցրի դրա մասին, երբ հարցնեմ, այն ժամանակ պատասխանիր։

Պարսիկը լռեց և գլուխը խոնարհեցրեց։

—Ինչպե՞ս եղավ,— հարցրեց կադին փոքր-ինչ լռությունից հետո։

Լսողների ծիծաղը շարժեց կադիի այդ ընթացքը․ պարսիկն իսկ ապշությամբ նրան նայեց և կմկմաց.


-Աղա, հարցնո՞ւմ եք։

Իհարկե, հիմա՛ր, չե՞ս լսում, որ հարցնում եմ։

-Կարո՞ղ եմ պատասխանել։- բարձրացավ ընդհանուր ծիծաղ, իսկ պարսիկը ապուշ աչքերով բոլորին էր նայում։

-Պատասխանի՛ր,— գոռաց դատավորը։

—Այսպես եղավ․ երբ Հյուսեյնին հիվանդանոցից բաց թողին, և մենք նրա թևը մի թաշկինակով կապեցինք վզին, ելանք գնացինք Ահմեդ էֆենդիի տունը, որ փող ուզենք Հյուսեյնի համար, երթա իրեն՝, այն․ տեղ հայր ունի, մայր ունի, երկու էլ տղա ունի, իմ հարևանս է. ես տեսել եմ և ճանաչում էի և նրան…

—Դեպքը պատմիր,— միջահատեց նրան դատավորը։

—Պատմում եմ, էֆենդի…

—Որ գնացիք էֆենդիի մոտ, ի՞նչ եղավ։

—Էֆենդին գոռաց ու մեզ վռնդեց․ ես փախա մտա նավակը, իսկ Հյուսեյնին ծառաները շուռ տվին ծովի մեջ. հազիվ…

—Լա՛վ,— միջահատեց նորեն կադին,— ե՞րբ էր այդ։

—Մի երկու շաբաթ առաջ։

Կադին գրագրին դարձավ և հրամայեց գրել։

—Երեկո՞ էր, թե՞ առավոտ։

—Երեկո էր։

—Ժամը քանիսի՞ն։

—10–ը կլիներ․ ո՞վ գիտե. կարելի է 11-ն էր։

-Մո՞ւթն էր։

–Երբ տուն էի վերադառնում՝ մթնում էր։

Տիրեց փոքր-ինչ լռություն, որո ընթացքում կագին ժպտելով մի քանի խոսք փսփսաց յուր կողքի դատավորի ականջին և ապա նույն ժպիտով Ահմեդ Նազիմ էֆենդիին- նստարանի վրա փառավորապես