Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպանվեց։ Տասը՝ կին ու տղա, հոգի ունե, աստված նրանց ումուդին հասնի, ով գիտե այժմ քանիսը քաղցածությունից մեռել են…

Վերջացավ սրբելուց։ Վճարեցի. ոչ ես խոսեցի և ոչ նա, այլ հեռացա։

Երբ իջնում էի սանդուղքներից և հեռանում կայարանից, դեռ բավական հեռու լսում էի Մանուկի տխուր ձայնը, որ գոչում էր.

— Չի՜ստի…

1814


ՔԱՐ ՋԱՐԴՈՂՆԵՐ
(Տուրիստի հիշողություններ)

Իմ բարեկամը սիրում է լավ ապրել, երբ կարող է։ Ամեն հարմարություններ ունի և ոչինչ չէ խնայում լավ բնակարան ունենալու համար: Դրա համար էլ նա իր տունը վարձած ուներ քաղաքի ամենալավ տեղում, խճուղու վրա։ Բնակարանի ամենալավ մասը պատշգամն էր, որ կիսովին դուրս էր պարզվում դեպի խճուղին և ուներ իբր տեսարան՝ գետը, այգին, լեռներն ու բերդը մի կողմից, իսկ դեմուդեմից էլ մի քանի հարուստների պերճ տներ։

Պատշգամբը զարդարված էր վարագույրներով, որոնք ես իջեցրի մի օր ժամը 12-ին և, սպասելով ճաշի, առի մի գիրք, նստա բազկաթոռի մեջ ու այդպես հանգիստ և հովանու մեջ՝ սկսեցի կարդալ։

Կարդում էի, բայց գլուխս բան չէր մտնում. ուղեղս դեռ չէր տաքացել, ուշադրությունս չէր կենտրոնանում, մի նախադասությունից հետո աչքերս գրքից հեռացնում էի և ուրիշ բանի ուղղում։ Օրինակ, հենց նայում էի դեպի ցած խճուղու վրա քար փշրողներին ու նրանց գործողությունը դիտում։ Սկզբում չէի էլ զգում, հետո էր միայն, որ տեսա նրանց պարսիկ լինելը, իսկ ավելի հետո էլ կենտրոնացնել հաջողվեց ուշադրությունս և սկսեցի հետազոտել այդ տեսարանն ու նրան բաղկացնող մասերը։

Երկու պարսիկներ էին Պարսկաստանից՝ երևի Թավրիզից կամ Խոյից։ Թաղյա թասաձև գլխարկ էին կրում, կապույտ կտավի արխալուղ էին հագել և այն էլ այնպես կտրտված, խունացած ու նոր կտորներով կարկտնած արխալուղ, որի պես պարսիկները միայն կարող են հագնել: Կտրտվածներ ու ծակեր անպակաս էին, թե թևերի և թե կրծքի վրա: Սպիտակ շալվարը կեղտոտ ու կտրտված՝ ձգելու աստիճանի, իսկ նրանք