Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կիրկոկոսենց Գալոյի առաջ և մոտ դրված նստաարանի վրա այդ երեկո բավական մարդիկ կային։ Նախ «Խղերան»։ Ցամքած, երկտակ եղած դժգույն մի ծերունի, որ չնայելով տաքին, մուշտակը վրան էր, ահագին փափախը մինչև ականջների արմատը խրած,տակից կապած սև թաշկինակի ծայրերն էլ նապաստակի ականջների նման դուրս հանած։

Կային նաև կարմրամազ Սմբատը՝ ձեռքերը միշտ գրպանում, Գալոն, որ ամեն խոսելիս գոռում էր ինչպես կաչաղակ, որդին՝ Արշակը, ըստ սովորության լուռ, արհամարհոտ, կանգնած խանութի շեմքին։ Այդտեղ էր և մշտապես ալյուրոտ Զաքեն, մրսողի դեմքով երեցփոխ Մուշեղը, երկարավիզ հյուսն Գևոն, ծոծրակն ածիլած պայտար Խեչոն, մինչև իսկ զուռնաչի և որմնադիր վարպետ Համբոն։

Գրիշոյենց Մկրտչի խանութի առաջ, ճշմարիտ է, ոչ ոք չէր երևում, բայց թե՛ ներսում և թե՛ ետևի սենյակում խմբեր կային օղու շիշերի առաջ։

Սարոյենց խանութի մոտ բազմությունն ավելի էր։ Բացի այն, որ ամբողջ ծածկոցի տակ նստոտել կամ խումբ առ խումբ կիտված կային գյուղացիներ, այլև նստարանի վրա «տամա» էին խաղում վարժուպետի ու ծերունի մանրավաճառ Հրեա Սիմոնը՝ անբաժանելի սպիտակ չուխան (կարծեմ, պիտի որ կտավից լիներ) հագին և այլանդակ, երկարավուն մեծ ակնոցն աչքին։

Խաղացողների մոտ էր երիտասարդությունը։ «Տաման» զբաղմունք էր հրեան լա՞վ խաղացող էր, երեկվանից ի վեր գյուղումն էր, և ողջ օրը գյուղի աղաչք միմյանց էին հաջորդում խաղի նստարանի վրա։

Ու դիտող, միմյանց սեղմած այժմ, սրտատրոփ տեսնում էին, որ վարժապետին էլ հաղթվում էր վարպետ հրեայից։

Այստեղ էր նաև, չմոռանանք, գլուխը միշտ կախ ձգած կարմրաքիթ «պարոնը», վերարկուն, քաղաքացու նման ուսերին, կարմիր ատլասե արխալուղով, ոսկեջրած արծաթապատ գոտի, մինչև իսկ, այո՚, ոսկյա մեծ մատանի, այն էլ փիրուզով… Քաղաքացի էր գրեթե մարդը, ի՞նչ անենք, որ այդտեղից էր աղջիկ առել, Սարոյենց փեսան էր, նրանց խանութի կիսարարը և կամ առանց կարմիր քթի երբեք տեսնել չէր կարելի նրան։

Իսկ ի՞նչ էր անում թավադը՝ հաստլիկ ու կաղլիկ այդ ճչացողը՝ մեջքի վրա մեծ կարկտնաով։

Թշվառ կաղլիկ։ Սկի քեֆը ամպը չէր այդ օր։ Եղբայրային առավոտ-