վարդապետը, կարմիր քարերը դեռ բռան մեջ կանգնած մնաք Գալոյի կսղֆին, շարունակ հայհոյող քյոխվի առաջ։
― Դե ասա տեսնենք, Թորո՛ս,— ճչաց Գալոն, էդ ի՞նչ ա ըլել, որ կրակ ես դարձել…
Ծաղր, հեգնություն, ամեն ինչ կար նրա ձայնի մեջ, աչքերն էլ թարթում էր ու ակնարկներ անում սրան-նրան, բայց քյոխվեն և ոչ իսկ ուշադրություն դարձրեց։
― Տո՞ ի՞նչ անեմ,— ճչաց նա,— ասելու բա՞ն ա, որ ասեմ… ըսենց բան սկի իմ օրումը չէի տեսել ու լսել… Տո բաս էլ ինչացո՞ւ քյոխվա եմ, որ իմ գզիրին քացով խփեն, փափախին բամբաչեն, հլա մի ստական էլ կարմիր գինով դունչն ու մռութը լվանան… Հը՞, ա՛ խալխը, տեսնվա՞ծ բան ա սա…
— Հա՛, հա՛,— արեց գզիրը խեղճ-խեղճ,— շա՛տ ասի, թե մի անեք, լավ չի… գի՛նին էլա, ասի, տվեք ես խմեմ, ամա չէլավ.. Ա՛յ, ըսե՛նց ա՛ղ փափախս լվացին, շորերս դինոտեցին…
— Փիե՛…— կանչեց Ջավադը,— բա գինին էլ կթափե՞ն… շան ազերքը ջրի տե՞ղ են գրել…
— Ադա էդ ինչե՞ր եք ասում է՜է՜…— գոոաց քյոխվեն,— ի՞նչ գինի, ի՞նչ փստան… խոսքը գինի՞ն ա, թե՞ իմ հրամանը ոտնատակ տալը, զզիրիս թակելը…
Ապա հանկարծ դարձավ դեպի գզիրը և ձայնեց.
— Տո շա՞ն տղա, դա գզիր չե՞ս, հասարակությունը քեզ իշխանություն չի՞ տվել… ո՞ւր ես բաս էդ երկար չոմբազը ձեռքիդ ման ածում, չէի՞ր կարալ նրանց կողքերը մի լավ ջարդի…
— Դե էլավ ոչ, քյոխվա, ի՞նչ անեմ… Շատ էին, համ էլ հարբած…
— Տո հրես ես խմա՞ծ չեմ․․․ կուզե՞ս, էս ղամչին ընենց մեկ վրա քերեմ փափախիդ…
Վարժապեաը, որ չուռ լսում էր, համբերությունից դուրս գալով, բռան քարերը դեն շպրտեց ու ջղայնությամբ ասաց.
— Ի՞նչ ես ծմծմում, Թորո՛ս, քեզ բան են հարցնում, ասա, ինչի՞ ես ձենդ գլուխդ քցել։
Քյոխվեն զգաց բարկությամբ ասված և հրամայական շեշտ կրող այդ խոսքերը և խեթ-խեթ ուսուցչին նայեց։
— Հը՛մ…— արեց նա,— ինչ ա ըլել… ինչի՞, բա դու խուլ խո չե՛ս. չես տեսնում, որ էդ սալախանները (սրիկաներ) էս ա մեկ շաբաթ՝ սաղ