Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

― Դե՛ ասա սեղանը քցեն, պանիր-բան բերեք ու ստեղ հիմի քեֆը սկսենք։

― Չէ՞, ամի― խոսեք երիտասարդը հևալով,— չէ՞, ես մինչև նրան մի լավ չջարդեմ՝ չեմ հանգստանա… Հերս ի՞նչ կասի, թե լսեց, որ Սարսլենց Թորոսը, էն քնծռոտ Թորոսն ինձ ղամշիով ծեծեց, ու ես սկի մեկ մատովս էլա չկպա նրան..

— Տո սուս է՛ մեկ,— ասաց կույրը,— հորդ ես բանի էությանը կպատմեմ… ախր ո՞նց կըլեր, քյոխվա ա մարդը, մեկ էլ տեսար պրիստավ-զադ… Հլա մեկ կաց լուսանա ու տենանք թե ինչի՞ ա խփել, ի՞նչ իրավունքով… Դու քու քեֆդ տես, ես էս ա մեկ կերթամ դուքանները ա կիմանամ, թե էն շունն էլ ընդի էլավ՝ հախիցը կգամ… Այ տղա, Արամ, Ղազարն ո՞ւր ա, ինչի՞ չեք զուռնան փչում… փլե՞ք, որւլի, փչեք ու քեֆներդ շարունակեք…

Ղազարը՝ զուռնաչին, որ պատի տակ գունատ՝ կանգնած մնացել էր զուռնան ձեռքին, գլուխը թափահարեց ու ասաց.

— Չէ՞, ղարաուլի են կանչել, պիտի գնամ, թե չէ քյոխվեն հոգիս կհանի թակելով… առանց էն էլ հլա տենանք քանի՞ ղամչի եմ ուտելու։

— Ո՞նց…— ոստնեց տեղիցը Սարգիսը,— ես շա՞ն ծիծ կերած ըլեմ։ թե քեզ թողամ գնաս… բա հերթը քո՞նն ա, տո, բա աշկարա չի՞, որ նա մեր քեֆը խառնելու համար ա քեզ ղարաուլ կանչում…

— Սարգիս,— սեղմեց ձեռքը և ստիպեց նստելու Մարգարիտը,– հանդարտվիր, հերիք ա…

— Փիե՞…֊ ձայնեց կույրը,— էդ ո՞նց բան ա, հլա կացե՞ք… մեկ դեսն արի, Դադար, ինչի՞, հերթը քո՞նը չի…

— Չէ՛, ամի՞, ես անցած շաբթու գնացի, հերթն էսօր Սարոյենց Մուրադինն ա, Սուրենինն ու Փիլոսինը… էլ չե՞մ իմանում, թե ինչի՞ ա քյոխվեն ինձ նշանակել… կարելի ա Մուրադը գեղումը չի… ըտենց մեկ բան կըլի․․․ գզիրին ղրկեց, թե հալբա՞թ պիտի գաս… քյոխվա ա, ի՛նչ ասեի, ես ուզում ի գնալ, ամա տղերքը չթողին…

— Ադա էդ ինչ եք ասում,— ճչաց կույրը,— վա՞յ ես նրանց հոր… ըտենց էլ անիրավությո՞ւն կըլի… անպատճառ նախանձում ա ու կամենամ ա ձեր քեֆը խարաբ անի… Չգնաս, ու համ էլ զոլռնեդ քյոքիր շուտ, մեկ լավ քեֆ արեք, ես դրանց անիրավ հոդին… ինչի՞, ալան-թալա՞ն ա, մենակ քյասիբներին ա տեսել… զուռնեդ քյոքի՞ր, ջուղաբը ես կտամ…

Դադարը պահ մի շվարած մնաց, հետո վճռականորեն դյութը ցնքեց, զուռնեն բերնին տարավ ու ասաց.

— Ջհաննա՛մը, ինչ ուզում ա, թող ըլի․․․