Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արձանի նման անշարժ, գտնվեց երկու եղբայրների մեջտեղը:

Քյոխվան նախ մի քանի րոպե շարունակեց էլի՛ մտրակվողի և գյուղը եկած «սալախանաների» հասցեին աղտոտ հայհոյանքներ ուղղել, հետո հետզհետե ձայնն իջեցրեց, լսելով հորդորները՝ հանդարտվեց և նոր միայն նկատեց, որ նստել էր վարժապետի կողքին։

Դարձավ և մի րոպե նրան նայեց լուռ։ Վարժապետը սառնադեմ, անշարժ, ծուխի մի սյունակ միայն դուրս թողեց բերնից դեպի նա։ Քյոխվեն կատաղեց, շուռ եկավ և գրգռված ձայնով ասաց.

-Հիմի գանք քեզ, վարժապե՛տ… էդ յանի ինչի՞ դու մեջ ընկար, ինձ էլ ուշունցի կապեցիր, էլ «շա՜շ», էլ «գնա քնի»… Հը՞, ես քեզ ինչ էի արել…

— Ոչինչ,– ասաց ուսուցիչը և ծուխի մի ուրիշ քուլա էլ արձակեց դեպի նա։

-Փիե՜…— բացականլեց քյոխվան,— ծուխի ճանապա՞րհ չկա, որ երեսիս ես շպրտում…

-Երեսդ որ չմոտեցնես՝ նա դենը կերթա:

-Հազըր դու գլուխդ շուռ տա՜ս…

-Ըսենց էլ լավ ա. թե ուզում ես ծուխը դրա քեզ չգա՝ քիչ դենը նստի:

-Թարսվել ես, խաչր… քեֆդ տեղը չի…

-Зато քո քեֆը լա՛վ տեղն ա։

-Չի՜ խմել էսօր, ընդո՛ւր ըտենց ա վարժապետը,-նկատեց ծաղրորեն Ջավադը։

-Ես ամեն վախտ լակել չգիտեմ,-ջանաց զսպել իրան վարժապետը ե շարունակեց անընդհատ ծուխ ժայթքել բերնիցը՚,— ըլի՛ կխմեմ, չէլավ՝ գեղը ոտքի չե՛մ հանի, թե ի՞նչ ա՝ խմելու զադ չունեմ…

-Ընչի՞,— տաքացավ քյոխվեն,— ես խմելո՞ւ համար էր, որ բարկացել էի։

-Հա՛, խմելու համար: Քեզ չէին կանչել՝ ընդուր էլ ղալմաղալը քցել էիր, հլա ղամչի էլ շարժեցիր… Տենանք էգուց ի՞նչ պատասխան կտաս ծեծվողին։

Քյոխվեն բորբոքվեց:

-Տո շա՛տ լավ եմ արել,— բացականչեց նա,– հլա էն քիչ էր. հրես գնալու եմ դիփունանց կաշին պլոկեմ ղամչովս, գեղիցը դուրս քշեմ… Քո բերնին չի՛ ընկել ինձ չթողալը…

-Կթողամ, ինչի՜ չէ… Գնա՛, որ մի լա՜վ դնքսեն քեզ ընտեղ ու ճամփու քցեն։