Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ւ՞նձ, ի՞նձ դնքսեն… տենանք էն ո՞ր շունը կհամարձակվի… հրես գնում եմ. ո՞ւր ա ղամչիս…

Ու ոտքի ելավ։

— Դե լավ, Թորո՛ս,— համոզեց նրան մի գյուղացի,— դու էլ, վարժապետ, ո՞ւր ես թազադան գլում դրան։

— Փիե՜,— շարունակեց քյոխվան, ըստո՛ւր մտիկ տվեք է՜ է՜… ասում ա՝ կդմփեն… Տո էն ո՞ր շունն ա, որ ջուռռաթ կանի… Դո՞ւ, քո ջի՞նսը…

— Ջնսիս հանգիստ թող,— ասաց վարժապետը,— ձեռքերդ կվառվեն…

— Ձեոքերս վառողը տե՛ս,— գոռաց տանուտերը, դեն կացեք տենա՞նք, ա՛ խալխը… սա՞ ինչ ա ուզում ինձնից… Դու հլա մեկ տես քե՛զ ոնց եմ քաշ տալիս պրիստավի մոտ, որ ինձ ուշունց տվիր…

— Ադա՛,— կանչեց վարժապետը ծիծաղով,— բերնիցդ մինչև ականջներդ քանի՞ գյազ ա… բաս դու քո ուշունցները սկի չլսեցի՞ր…

— Ես քյոխվա եմ, դո՞ւ ինչ ես…

Այստեղ այլևս չկարողացավ զսպել իրեն վարժապետը, շարժվեց, մեկե՛ն պապիրոսը նետեց, ոստնեց նստարանից ցած, դարձավ, գլուխը մոտեցրեց քյոխվին ու գոչեց նրա երեսն ի՛ վեր.

— Ա՛ շան տղա, յանի շա՞տ ես խոսալու, յանի հլա շա՞տ ես գեղի գլխին օյիններ սարքելու…

Հետո, չթողնելով քյոխվին խոսելու, դարձավ գյուղացիներին և աղաղակեց.

— Ըստեղ մտիկ տվեք, ա՛ խալխը. էս շաշը կարծում ա՝ թե ինքը որ քյոխվա էլավ՝ իրավունք ունի բերանը ցրիվ տալու, ում ասես՝ ղամչի ուտացնելու. մենք էլ է՛ն ա, պտի մեջքներս դեմ տանք անսա՛ս, բերաններս փակենք, հլա մեկ ձեոն էլ պաչենք… Ո՞նց չէ… Տո ախմախ, որ էգուց էդ քարկողցին գնա պրիստավին գանգատվի՝ թե դու անիրավ տեղը ծեծել ես իրան ու ես էլ վկա դաոնամ, ի՞նչ ջուղար կտաս, կասես քյոխվա ես, ընդո՞ւր ծեծեցիր… Հլա, կաց մեկ… Համ էլ դու ընչացո՞ւ ես, քյոխվեն եղած տեղը դու ո՞վ ես, որ կրակում ես գեղը… Ա՛ խալխը, ինչի՞ չենք էս շան տղի ձեռիցը ցեպը առնում ու իսկական քյոխվի ձեռքը տալիս, որ սա ըսենց լրբանա՞, մարդ թակի՞…

Այնքա՜ն արագ, այնքա՜ն միմյանց վրա և հետզհետե ձայնը բարձրացնելով այս բոլորն ասաց վարժապետը, որ քյոխվեն կատաղությունից գողում. շա՛տ էլ ուզում էր պատասխանել, բայց միմիայն կակազեց, խռպոտ մռնչյուններ արձակեց և միջոց չգտավ առարկելու։

Վարժապետն էլ խո ՜… Գիտեր որ, ինչպես պետական պաշտոնյայի