(պետական դպրոցի ուսուցիչ էր ախր), քյոխվեն իր վրա ձեոքը բարձրացնել չէր կարող: Այդ էր պատճառը հենց, որ նա ավելի քայլում էր դեպի ետ-ետ գնացող տանուտերը և խոսքերով կարկտահարում նրան։
Գալոն, որդին, մյուս գյուղացիք դարձյ՛ալ խռնվեցին. Ջավադը շտապեց քաշվել դեպի խանութի դուռը։
- Տո՛… փիե՜… տո՛…— կմկմում էր քյոխվեն,— տո հլա կաց մեկ է՜ է՜… ո՞նց թե քյոխվա չեմ… ո՞նց թե՝ ես ո՞վ եմ… ո՞նց թե՝ շան տղա… ցեպս առնեն ձեռքիցս…
– Հա՛ հենց,— ավելի բարձր գռռաց վարժապետը,— դու պամոշնիկ ես, դու քյոխվա չե՞ս. քյոխվեն հրեն Կարապետն ա. նա չի ետ կացել, դու ժամանակավո՛ր ես… Մենք քեզ էլ չե՛նք ուզում, հերի՛ք ա, ցեպը ետ տուր ու ռա՛դ ելի գլխներիցս…
- Ո՞նց, ո՞նց, տո… դու ո՞վ ես, պրի՞ստավ ես… փիե՛… ադա Սհա՛կ, Ջավա՛դ, մեկ ձիս թամբեք գնամ պրիստավին՝ տենանք սա ոնց ա ինձ պաշտոնիցս դուրս քցում, յա ո՞վ ա, որ ինձ ուշունցակոխ ա անում ըսենց…
- Ղորթ,— կանչեց Ջավադը դռան մոտից,— դու ինչացո՛ւ ես, վարժապե՛տ, որ մեջտեղ ես ընկել։
- Ձե՛նդ, հարա՛մզադա…— կանչեց նրա վրա վարժապետը՝ ավելի և ավելի բարձրացնելով ձայնը,– ո՞նց եք՝ էս սհաթիս մի թուղթ գրեմ պրիստավին, որ քյոխվեն սաղ օրը հարբում ա ու ղամչին ասած՝ սրան–նրան ծեծում, ղալմաղալը քցում, էլ ղոնա՛ղ ասես, էլ վարժապետ ասես…
Քյոխվեն, հիրավի, սկսեց վախ զգալ այդ սպառնալիքից։ Նա լավ գիտեր, որ վարժապետը գրել կարող էր, և որ պրիստավն, առհասարակ բարեկամ լինելով ուսուցչի հետ, կարող էր հավատալ, քննություն բանալ, իրեն պատասխանատվության տակ ձգել…
Սակայն դարձյալ զայրույթը շատանում էր, զգալով, որ հարկավոր էր հաղթել, ճզմել գյուղի այդ ըմբոստին և չթողնել, որ գործը մեծանա:
- Վարժապե՛տ,— մեջ մտավ մի ծերունի,— դե հերի՛ք ա, ձեռք քաշի… ղալա՛թ արավ, էլ ինչի՞ ես կատաղեցնում, քեզ խո չխփե՞ց մարդը…
- Կարա՞ որ… Նա ի՞նչ իրավունք ունի ծեծելու անմեղ մարդկանց, հարբի ու գեղը ոտքի հանի, սրան-նրան ուշունց տա…
- Փիե՜…- կատաղությունից իրեն կտրատում էր քյոխվեն,— տո տրաքեցի է՜ է՜ … տո ձիս տվեք է՜ է՜… բա ես էս բեղերս կթրաշեմ,