Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ ձեռքովս չեմ տնկել, շինել, ամա ե՛ս էլ շատ քրտինք եմ թափել ըստեղ։

— Այսինքն ի՞նչ,– գոչեց Հակոբը,– գուցե այս ծառե՞րն ես դու պատվաստել։

- Չէ՛:

— Կամ այս պա՞տը դու քաշել… չլինի՞ խրամը քո փորածն է…

— Մարգերը դո՞ւ ես կազմել, գետնախնձորը դո՞ւ մշակել…– ավելացրեց Գևորգը։

— Կամ այս մորիների թփերը դո՞ւ բերել անտառից…

— Գուցե այդ ուռինե՞րը դու տնկել, այդ ծառուղիները…

— Չէ՛, աղանե՛ր,– հաջողվեց ասել ծերունին խոսքերի այդ կարկուտի տակից,— չէ, էդո՞նք իմ շինածները չի… իմ մշակն ա, իմ նոքյա՛րն ա շինել։

— Ի՞նչ նոքյար,— զարմացավ Գևորգն ինձ դառնալով,— ուրեմն վարձատրե՞լ է։

— Սպասի՛ր, ծերո՛ւնի,— միջամտեցի ես,— խոսքդ Սիսակի համա՞ր է, լա՛վ, թող նոքյարդ եղած լինի, իսկ որքա՞ն վարձ ես տվել նրան, տվե՞լ ես, օրինակ, այնքան, որքան ես տալիս եմ. ինչո՞ւ ուրեմն ամսական 10 ռ. առնելով ինձնից, նույն ջանքով չի մշակում պարտեզս։

— Ո՞նց,— գոչեց ծերունին,— տարեկան 120 մանե՞թ ես տալիս… փիե՜ … հա՞ցն էլ, տո՞ւնն էլ…

— Այո… կոշիկ, մի ձեռք էլ հագուստ։

— Ասում էին՝ չէի հավատում… բա էդ ո՞նց ա, որ քո բաղը սրանից լավ չի շինել… Ի՞նչ ղալբն[1] ա ըլել, տո՛…

— Լսի՛ր, ծերո՛ւնի,— միջամտեց Հակոբը,— դու էն ասա, թե դու ինչքա՞ն վարձ ես տվել նրան, դո՛ւ…

Ծերունին շփոթվեց, փորձեց ժպտալ, խոսքը կտուրը ձգել, բայց Հակոբն ամուր էր բռնել նրան, իսկ ես ու Գևորգը ծիծաղում էինք…

— Փիե՜ …— արեց վերջապես ծերունին,- քո ի՞նչ բանն ա էդ, ախպե՛ր, դու նրա վեքի՞լն ես… ես գիտենք ու նա… էդ մե՜ր գործն ա…

Ու Հակոբր սկսեց «թափահարել» նրան մի ֆիլիպիականով, ուր խառն կային և ծա՛ղր, և կծու հարձակում, և՛ բարոյախոսություն։ Օ՛րինակ․

— … Քանի՞ տարեկան ես, ծերունի․․․ վաթսո՞ւն… Տե՛ս, էլ սև մազ չկա գլխիդ․ մեջքդ էլ կամուրջի նման ծռվել է. մեկ էլ տեսար՝ մի օր ընկար ու ոտքերդ պարզեցիր… հը՞, ի՞նչ է, կարծում ես էն աշխարհում

  1. Կեղծ մարդ, խաբեբա։