Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարցը։ Ծերունին կարկամել էր. վերցրեց գետնից բահը, մի ոստյուն գործելով դուրս թռավ ծառուղուց և ծածկվեց ծաոերի ետևը։

Իսկ մենք մի մեծ քրքիջ բարձրացրինք և այդպես էր, որ դուրս գնացինք պարտեզից։

Այդ ամենն անշուշտ բավական զվարճալի կլիներ, զվարճացրած իմ հյուրերին, եթե միայն քարերի մեջ սպասելիս չլիներ թշվառ Սիսակը, որ գուցե հույս ուներ մեր միջամտության վրա, գուցե կարծում էր, որ երեք «աղա» քաղաքացիները պիտի կարողանային ջարդել ծերունու համառությունը, պիտի հաջողվեին վերականգնելու իր իրավունքները և վերջ տալու տանջանքներին…

Այդ մտածությունը երևի բոլորիս իսկույն համակեց առվից անցնելուն պես, որոհետև անմիջապես լրջացանք և լուռ քայլեցինք դեպի գետակը։

— Շնծե՜րը…— բացականչեց Հակոբը,— աստված է վկա, որ վաղը գնալու եմ նրան դնքսեմ․ թող ինչ ուզում է լինի։

Ոչ մեկս չխոսեցինք։ քարերի վրա կուչ եկած՝ անշարժ նստել էր Սիսակը՝ դեմքը ձեռքերի մեջ։ զլսեց մեր մոտենալը, գետի խոխոջը չէր թողնում։

Ի՞նչ ասել այժմ նրան, ի՞նչպես մխիթարել։

— Սիսա՞կ…

Դարձավ ու ոտքի ելավ։

Հուզմունքը ծածկել անհնար եղավ։ Լացել էր, լաց էր լինում, և գունատ դեմքը թրջված էր աղի արցունքով։

Հիրավի… ո՜րբ, վռնդվա՛ծ, հարստահարված և անտուն, անցյալում հույսերով լի՜, երիտասարդության ամբողջ ուժը դրած մի հողի վրա, որը իրենն էր կարծել և ահա այժմ կողոպտված ու նետված…

Գուցե և ա՛ղջկան սիրում էր նա, երազներո՜վ ու հույզերով լի ապրել էր տարիներ ամբողջ և այժմ հանկարծ ամեն ինչ խարխլված, ամեն ինչ կորցրած՝ արտասուքն էր միայն մնացել մխիթարիչ…

— Սիսա՛կ,— գոչչցի հուզված,— ամո՛թ է…

— Ինչո՞ւ ամոթ, աղտ-ախպեր, ինչի՞,— ասաց արտասվալից,— էլ ի՞նչ ունեմ, էլ ո՞րտեղ գնամ, ո՞ր քարին գլուխս դնեմ… Գիտեմ, դո՛ւք էլ չկարացիք բան անել… փող ունի՝ զոռբա ա, տալիս ա, իրավունքի ձենը խլացնում… աստված էլ խո շա՛տ հեռու ա… բա էյ ի՞նչ անեմ, որ լաց չըլեմ…

— Կա՛ց, տո՛,— ձեռքդ դրեց նրա ուսին Գևորգը նույնպես հուզված,— կա՜ց, ի՞նչ ես կնկա պես լալիս․ տղամարդ ես, մի բան մտածի՛ր…