Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ 50 տարի առաջ տրված հողից ավելի չէին ուզում տալ նրան:

Մնում էր գողանալ։ Եվ գյուղացիք արդեն մոտ 60 դեսյատին հող խլած, այժմ մտնում էին անտառի կուրծքը, գրավում էին բացվածքները։

— Դա գողություն է,— բարոյախոսեցի ես։

Մելիքը ժպտաց, հրավիրեց մեզ նստել մի ծառի ընկած կոճղի վրա, հրամայեց Գրիշոյին, որ խանումների նստելու համար յափունջին գեսին փռի, հետո պահ մի պապիրոս շինեց ու ասաց,

— Ըստի մտիկ տու՝ ինչ կասեմ, պ. Երվանդ… Դու գիտնական, կարդացող մարդ ես… Դու քո աստվածը՝ դրուստն ասա. էդ երկինքը, յա էդ արեգակը (որ չի էլ ըրևում հմի), յա էդ օdն ու ջուրը, հենց էդ փշերն էլ հետը՝ որի՞նն ա…

— Ամենքինը։

— Շատ ապրես… դուրս ա գալիս, որ օdն ու արևը ոչ ոքինը չի… համ էլ՝ ամենքինն ա… աստծունն ա, աստված էլ ամենքի համար ա, նրա տվածն էլ ամենքի համար… ըտենց չի՞։

— Այդպես է։

— Աստված էլ տվել ա մարդկանց, որ վայելեն… Բաս որ հանկարծ դու վեր կենաս ու զոռով էդ ամենը խլես ինձնից, ասես, որ քոնն ա, դիփ էլ զափթես, որդոց-որդի սկի մեկին չթողաս որ մոտ գա… էն վախտը ես ի՞նչ պիտի անեմ…

— Այդ ի՞նչպես կարելի է. ո՛չ արևը կարելի է զավթել և ոչ էլ օդը:

— Ինչի՞ չի կարելի,— ծիծաղեց Մելիքը,– ա՛յ, ըսենց չորս պատ կքաշեմ, յա փոս կփորեմ, քեզ մեջը կդնեմ… ու ոչ արև կտենաս, ոչ էլ օղ կծծես… էլա՞վ…

— Եղավ, ճիշտ ես ասում… Հետո…

— Հետո էլ ի՞նչ… յանի որ ղորթանց քեզ ըտենց անեմ, դու ի՞նչ կանես։

—Բայց դա անիրավություն կլինի. օդից ու արևից չի կարելի զրկել ոչ ոքի…

— Կարելի ա… Զոռի բան չի՞… գլխիդ խփելն ու փոսի մեջ գցելը մեկ կլինի… հա՛ դու լաց ըլի, յա գանգատ արա… զոռն իմն ա՝ ինչ ուզեմ կանեմ: Ամա ասելիքս էն ա որ, թե էդ փոսում եղած վախտդ, բան ա, մեկ ծակ բաց արիր, որ օդ ու արև ստանաս մի քիչ, դու կըլես գո՞ղ…

—Խելոք չես խոսում, Մելի՛ք:

—Շատ էլ խելոք եմ խոսում… դու ջուղա՛բ տու, ընչի՞դ ա… Հլա մեկ ջուղաբ տու… Հը՞, որ ծածուկ, իմ քնած վախտը, յա մեկ