Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ թե ինչո՞ւ տեսիլքի առարկան Ադդան էր՝ այդ Էլ երևի այն պատճառով, որ մի վայրկյան առաջ միտքս ամբողջովին նրանով էր զբաղված։

Այսպես կամ այնպես, ոտքի ելա և պատրաստվեցի տուն վերադառնալ։ Լիովին սթափվել էի։ Մի ետին ակնարկ էլ ձգեցի ծովին, ուր ջրերը հանդարտել էին, հորիզոնի ամպերի կույտերը անորսացել, և երհի շողքերը պսպղացնում էին կապուտակ տարածությունը։

Դեպի այդտեղ գալու ժամանակ բռնել էի ես մի շավիղ, որ անցնում էր արտերի միջով. մինչդեռ, ինչպես հետո իմացա, ուրիշ ավելի մեծ մի արահետ, մտնելով անտառը՝ հանում էր ավելի լավ տեղի, գահավանդի ամենաբարձր կետին, ուր, փլումների շնորհիվ, մնացել էին դեպի անդունդը կռացած մի քանի խոշոր կաղնիներ։

Սովորաբար մարդիկ այդ ծառերի բուներն էին ընտրում որպես դիտանոց և նրանց հովանու տակ էին գալիս նստելու։ Ավելի անվախները մինչև իսկ ելնում էին նրանցից մեկի բունի ծայրին, որ հորիզոնաձև պարզվում էր դեպի անդունդը. նստում էին՝ ոտները դեպի խորխորատը կախած, ճյուղերից ամուր գրկած և եթե գլխի պտույտ չէին ունենում, վայելում էին անդունդի խորքը աներկյուղ կերպով զննելու քաջությունը։ Քաջություն՝ գոնե իմ տեսակետով, որովհետև ես երբեք չեմ կարողացել բարձրություններից դեպի ցած նայել՝ առանց գլխի կորստաբեր պտույտների։

Ահա հենց այդ առկախ ծառի բունի վրա էր, որ դառնալուս միջոցին աչքս հանկարծ ընկավ և այնտեղ նստած տեսա մի կին։

Բավական հեռու էր, դեմքը պարզ չէր որոշվում։ Երևում էին սև շրջազգեստը՝ կախված անդունդի գլխին, այլև գորշ կոշկավոր երկու ոտներ. իսկ ծառաբնից ելնող ճյուղերի մեջ նշմարվում էր, երկնագույն բաճկոնակով և գլխաբաց, երիտասարդ մի դեմք։

Անմիջապես մտքիս մեջ ծագեց, որ Ադդան պիտի լիներ։ Իսկույն հետո սակայն, ի նկատի ունենալով կնոջ հագուստը, մտածեցի, որ նո չէր, այլ մի ուրիշը։ Իսկ եթե Լիզան էր։ Այո՛, տեսել էի նրան այդպես շորերով, կարծեմ տեսել էի։ Եվ հետո կարծես սևահեր էր։ Ինչո՞ւ ոչ Գուցե գիտեր, որ ես այս կողմերն էի եկել։ Եվ կամ, ինքն էլ, անկախ կերպով, դիպվածաբար, եկել էր բաց ծովի տեսքով զվարճանալու։

Զննելը անօգուտ էր. չէր ճանաչվում։ Եթե Լիզան էր… ավելի՛ լավ: Այդ աղջիկը կարո՛ղ էր իսկակա՛ն հաճույք ազդել ինձ բնության այ հրաշալի անկյունում։ Անտարբեր լինել նրա կողքին—չպիտի կարողանա նայի. և ի՞նչ գիտեմ, գուցե նրա տրամադրությունն էլ իմինիս պատասխանն էր. գուցե նա՛ էլ ցանկանում էր ինձ. միթե իզո՞ւր էին այնքան: